Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ջիմ Քերրին նոր դետեկտիվ ֆիլմի գլխավոր դերում

dark crimes trailer - Ջիմ Քերրին նոր դետեկտիվ ֆիլմի գլխավոր դերում

«Մութ ժամանակներ». այսպիսին է Ջիմ Քերրի մասնակցույթամբ նոր դետեկտիվ դրամա ֆիլմի անունը:

Քերրին մարմնավորում է Թադեք անունով մի հետախույզի, որը քննում է մի գործարարի սպանություն: Ի զարման նրա ու մյուսների սպանությունը նման է նոր լույս տեսած մի գրքի, որի հեղինակն է Կազլովը: Գործը քննելու ընթացքում Թադեքը բացահայտում է նոր ու սարսափելի գաղտնիքներ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ իր կյանքի համար:

Ֆիլմը նկարահանվել է 2008թ.-ին The New Yorker հրապարակված «Իրական հանցագործություն» հոդվածի հիման վրա:

«Մութ ժամանակները», որ առաջին անգամ ցուցադրվել է 2016թ.-ի Վարշավայի ֆիլմերի փառատոնի ժամանակ, իր ամերիկյան և համաշխարհային պրեմիերան կունենա մայիսի 18-ին: