Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ատելությունից սեր մեկ քայլ է. սիրուց ատելություն՝ նույնպես

Աշխարհի ամենագեղեցիկ, ամենագայթակղիչ, ամենասեքսուալ կանանցից մեկը՝ Մոնիկա Բելուչի: Աշխարհի ամենագրավիչ, ամենասեքսուալ տղամարդկանցից մեկը՝ Վենսան Կասել: Այդ երկուսի միությունը՝ կատարելությո՞ւն, թե՞…

Տպավորիչ սկիզբ

Ամեն ինչ սկսվեց  1996 թվականից, երբ Ժիլ Միմունի «Բնակարանը»  ֆիլմի գլխավոր դերակատարներ ընտրվեցին Մոնիկան ու Վենսանը: Մոնիկան՝ դեռ անփորձ, սկսնակ, Վենսանը՝ արդեն ճանաչված դերասան և հայտնի սրտակեր:

f013d5c36923805cd8f9063fb4be351c

«Եվս մի մոդել, որ իր տպավորիչ կրծքերով փորձում է ճանաչում ձեռք բերել», – մտածեց Կասելը:

«Մեծամի՛տ ինքնահավան», – մտքում պատասխանեց Մոնիկան:

Սիրահար զույգ խաղալը նրանց միանգամից սիրահար զույգ չդարձրեց սակայն: «Սեր առաջին հայացքից»-ը նրանց մասին չէ:

Ինչքան շատ ես կնոջը սիրում, այնքան քիչ է նա քեզ սիրում

Սրտակեր Կասելը մինչև ֆիլմի նկարահանումների ավարտն արդեն բավականին տարվել էր Մոնիկայով և ամեն բան անում էր՝ գեղեցկուհուն իրենով անելու համար, բայց իտալուհին ֆրանսիացուն չէր վստահում: «Այո՛, Վենսանն ինձ դուր էր գալիս, բայց ես չէի զգում, որ կարող եմ նրա վրա հույս դնել»:

Վենսանն իր ուզածին հասավ միայն 3 տարի հետո: «Մենք սկսեցինք միասին ապրել: Թե ինչպես դա եղավ, չգիտեմ: Ինձ թվում է՝ մենք միշտ չէ, որ ինքներս ենք ընտրում ում հետ և երբ ապրենք, պարզապես այդպես է ստացվում, ինքն իրեն, անկախ մեր կամքից»:

600x450_21_93c4b1e753607ac34260ef55284fc4e7@600x450_0x59f91261_8462514261377528249

Սևն ամենաշատն է սազում կնոջը

Վենսանը պատրաստ էր ամուսնության հենց սկզբից: Մոնիկան՝ ոչ: 3 տարի նրանք միասին էին, բայց ապրում էին իրարից հեռու. Վենսանը՝ Փարիզում, Մոնիկան՝ Հռոմում և Լոնդոնում: Բայց երբ Կասելը վթարի արդյունքում հիվանդանոց ընկավ, Բելուչին փոխեց կարծիքը: «Այդ պահին ես հասկացա, որ հայտնի մարդու այրի լինելն ավելի լավ է, քան նախկին սիրուհի: Բացի այդ, սև գույնն ամենաշատն է սազում կնոջը»,- կատակում էր Մոնիկան:

Վերջապես նրանք ամուսնանացան: Բայց հարսանիքից քիչ անց նորից ամեն մեկն իր քաղաք տեղափոխվեց. այդպես էր Մոնիկան ուզում՝ ամեն մեկն իր ազատությունը պիտի ունենա: Բայց Վենսանը դեմ էր: Եվ քանի որ համառ իտալուհուն ստիպել չէր կարող, փորձում էր այլ մեթոդներով նրան Փարիզ բերել. ամենատարբեր ֆիլմերում նրա համար դերեր էր գտնում: Բայց արդյունքում ստացվում էր այնպես, որ նրանք տարվա մի մասը միասին էին, մի մասն էլ ամեն մեկն իր կարիերայով էր զբաղված: «Մեկ-մեկ մենք կարողանում ենք նորմալ ընտանիքի պես ապրել, բայց հիմնականում մենք շատ ճանապարհորդող դերասաններ ենք, որ առանձին են ապրում»:

1 2