-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մենք բոլորս տարբեր ենք․ տարբեր են մեր նախասիրությունները, ապրելակերպը, տարբեր է մեր իրականությունը, մեր սիրած գույները, սիրած մեքենան կամ ֆիլմը, բայց գոյություն ունի այն, ինչ միավորում է բոլորիս․ ցավի վերապրումը։
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում պատերազմի մասին 5 ֆիլմ։ Դիտե՛ք և արժևորե՛ք կյանքը։
Ռեժ.՝ Մայքլ Բեյ
Դերերում՝ Բեն Աֆլեք, Ջոշ Հարթնեթ, Քեյթ Բեկինսեյլ ևն
Օսկարակիր այս ֆիլմը երկու օդաչու ընկերների մասին է: Երկրորդ Համաշխարհային պատերազմն ազդում է ընկերներից յուրաքանչյուրի կյանքի վրա. կրակը, այո կրակն է այդ ժամանակահատվածում նրանց լավագույն «ընկերը»: Նրանցից յուրաքանչյուրը կյանքի ու մահվան պայքար է մղում, սակայն սերը, սերը նրանց միշտ ուժ է տալիս:
2002 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Ռեժ.՝Ֆեոդոր Բոնդարչուկ
Դերերում՝ Մարիա Սմոլնիկովա, Պյոտր Ֆյոդորով ևն
Այս ֆիլմի հիմքում է Վասիլիյ Գրոսսմանի համանուն վեպը:
1942 թ., Ստալինգրադ: Խառնաշփոթ, արյուն, կրակոցներ. սովետական բանակը պատրաստվում է հարձակվել գերմանացիների վրա, որոնք գրավել են Վոլգայի մի մասը, սակայն գործողությունները ընդհատվում են խոչընդոտների պատճառով: Կապիտան Գրոմովին հաջողվում է տեղափոխվել Վոլգայի մյուս ափ և պայքարել թշնամու դեմ: Պատերազմն ավելի անտանելի կլիներ, եթե չլիներ սերը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո