Լրացուցիչ

Ընտրել լեզուն

5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

2017 lindauer install 9 - 5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

Տես նաև՝ 5 անիծված ու առեղծվածային նկար

1. Զձիսլավ Բեքսինսկի՝«Անանուն». Դժոխքի դռները

Բեքսինսկիի բոլոր նկարներն անվերնագիր են. նա փորձում էր խուսափել իր նկարներին անուններ տալուց ու այդպիսով դրանք սահմանափակելուց: Որպես արտիստ նա անչափ հետաքրքրված էր մահով, մթությամբ, դժոխքով ու իր տեսած մղձավանջներով: 60-ականներից նրա անանուն նկարները սկսեցին մեծ արձագանք գտնել Լեհաստանում, ապա 80-90-ականներից նրա ցուցահանդեսները տարածվեցին Լեհաստանից դուրս:  Նրա բոլոր աշխատանքները, թվում է, դժոխքից վերցված դրվագներ են՝ ոսկորներ, կմախքներ, ոգիներ, կրակներ, անհասկանալի արարածներ: Նրա նկարների հետ կապված մի շարք պատմություներ կան, որոնք մարդկանց թույլ են տալիս կասկածել, որ պատկերներն անիծված են: Մարդկանց մի մասը կարծում է՝ սա է պատճառը, որ նկարիչն այրել է իր աշխատանքների զգալի մասը՝ առանց որևէ մեկին ցույց տալու: Նրա կինը մահացել է 1998թ.-ին, որից մեկ տարի անց ինքնասպան է եղել նաև տղան: 6 տարի անց՝ 2005թ.-ին, նկարչին էլ սպանել են հենց իր տանը՝ դանակահարելով 17 անգամ: Մարդիկ հավատացած են, որ այս ամենն ուղղակի պատահականություն չէ: Շատերը պնդում են, որ նրա աշխատանքներն են մեղավոր. դրանց երկար նայող մարդիկ մահանում են: Ասում են՝ Զձիսլավ Բեքսինսկիի նկարները դժոխք տանող դռներն են:

s 2252 - 5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

2.Էդվին Հենրի Լանդսիր «Մարդը կանխատեսում է, Աստված` տնօրինում». Արջերը ստիպում են

Նկարը ստեղծվել է 1864 թվականին, և նվիրվել է 1845-1847 թվականների Ֆրանկլինի անհետ կորած արշավախմբին։ Այստեղ պատկերված են խորտակված նավի մնացորդներ, որոնց կողքին երկու սպիտակ արջ կա: Նրանցից մեկը պատռում է անգլիական ծովային դրոշը, իսկ մյուսը մարդկային կող է կրծում: Այս նկարը պահվում է Լոնդոնի «Royal Holloway» համալսարանում և ամեն քննական շրջան ծածկվում է դրոշով: Պատճառը համալսարանում պտտվող շշուկներն են: 1970թ.-ին մի ուսանող ինքնասպանություն է գործել այդ նկարին երկար նայելուց հետո: Նա մի գրություն է թողել, որտեղ ասում էր. «Արջերը ստիպեցին, որ անեմ սա…»: Մյուս ուսանողները ևս պնդում էին, որ դրան մոտ գտնվելով, կամ նայելով անմիջապես տխրում են ու կարծում, որ աշխարհի ամենադժբախտ մարդն են:

Manproposesgoddisposes - 5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

3. Սվետլանա Թելեթս՝ «Անձրևոտ կինը». Ո՞վ է նկարի «իրական հեղինակը»

Ուկրաինացի նկարչի այս աշխատանքն արվեստի հերթական տարօրինակ գործերից մեկն է: Նկարչուհին նշել է, որ նկարը պատկերել է ընդամենը 5 ժամում, և այդ ողջ ընթացքում նրան թվում էր, որ ինչ-որ մեկը ղեկավարում է իր ձեռքի շարժումները: Կարծես ինչ-որ բան, ինչ-որ մեկը ստիպում էր նրան նկարել դա: Այս նկարը նկարելուց դեռ ամիսներ առաջ Թելեթսն ասում էր, որ զգում է, թե ինչպես է ինչ-որ մեկն իրեն հետևում, անընդհատ նայում: Նկարի բոլոր գնորդները ետ են վերադարձրել այն՝ պնդելով, որ նկարն իրենց տարօրինակ զգացողություններ է պատճառում ու նյարդայնացնում. թվում է՝ ինչ-որ մեկն անընդհատ իրենց է նայում:

8250110 0 1b4046 fb3ac382 orig 1481614951 650 0eee729f2b 1482420622 - 5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

4. Անհայտ՝ «Բերնարդո դե Գալվես». Աչքերը

Բերնարդո դե Գալվեսը 1746թ.-ին ծնված հզոր իսպանացի զորավար էր: 1900-ականներին Գալվեսթոն քաղաքում մի հյուրանոց բացվեց, որի անունը զորավարի պատվին դրվեց և նրա այս դիմանկարը տեղադրվեց հյուրանոցի առաջին հարկում:

Հյուրանոցի բացման առաջին օրվանից, այցելուները շարունակ բողոքում էին այս դիմանկարից: Նրանք ասում էին, որ երբ անցնում են նկարի կողքով, Գալվեսի աչքերը նրանց հետևում էին: Շատերը կարծում էին, որ հյուրանոցն է կատակում նրանց հետ և որ իրականում նկարի ետևում մարդ կա: Սակայն նման բան չկար. ուրեմն ինչպե՞ս էին նրա աչքերրը շարժվում:

governor bernardo de galvez - 5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

5. Վլադիմիր Լուկիչ Բորովիկովսկի՝ «Մարիա Լոպուխինայի դիմանկարը». Հոգիներ գողացողը

Ռուս նկարիչն այդ նկարն արել է 1797թ.-ին՝ Մարիա Լոպուխինայի մահվանից մի քանի տարի առաջ: Լոպուխինան մահացել է թոքախտից՝ երիտասարդ տարիքում և նկարի առեղծվածը կապված է հենց դրա հետ: Ասում են՝ նկարը դժբախտություն է բերում դրան նայողներին: Շատերի կարծիքով դիմանկարը գերբնական ուժ ունի և խլում է երիտասարդ և չամուսնացած աղջիկերի կյանքը: Տարբեր մարդիկ պնդում էին, որ նկարի պատճառով տարբեր ժամանակներում երիտասարդ աղջիկներ են մահացել, որոնց հոգին կողպված է նկարում:

Borovikovsky maria Lopukhina 805x1024 - 5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)