Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՉԼ ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուներն այս պահին

Ընթացքի մեջ են Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները: Արդեն հայտնի են երկու թիմեր, որոնք ձեռք են բերել քառորդ եզրափակչի ուղեգիր՝ «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը»:

Մինչ այսօրվա խաղային օրվա հանդիպումների մեկնարկն առաջարկում ենք վերհիշել, թե ինչպիսին է իրավիճակը մրցաշարի ընթացիկ խաղարկության ռմբարկուական պայքարում:

1. Լիոնել Մեսի («Բարսելոնա») – 10 գոլ, 2 գոլային փոխանցում, խաղացել է 540 րոպե

2. Էդինսոն Կավանի («ՊՍԺ») – 7 գոլ, 1 գոլային փոխանցում, խաղացել է 629 րոպե

3. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 7 գոլ, 1 գոլային փոխանցում, խաղացել է 706 րոպե

4. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 5 գոլ, 2 գոլային փոխանցում, խաղացել է 451 րոպե

5. Դրիս Մերտենս («Նապոլի») – 5 գոլ, 2 գոլային փոխանցում, խաղացել է 571 րոպե

6. Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ») – 5 գոլ, 0 գոլային փոխանցում, խաղացել է 575 րոպե

7. Մեսութ Օզիլ («Արսենալ») – 4 գոլ, 3 գոլային փոխանցում, խաղացել է 627 րոպե

8. Անդրե Սիլվա («Պորտու») – 4 գոլ, 2 գոլային փոխանցում, խաղացել է 558 րոպե

9. Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ») – 4 գոլ, 2 գոլային փոխանցում, խաղացել է 616 րոպե

10. Արդա Թուրան («Բարսելոնա») – 4 գոլ, 1 գոլային փոխանցում, խաղացել է 147 րոպե

11. Պիեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա Դորտմունդ») – 4 գոլ, 1 գոլային փոխանցում, խաղացել է 442 րոպե

12. Անխել դի Մարիա («ՊՍԺ») – 4 գոլ, 1 գոլային փոխանցում, խաղացել է 505 րոպե

13. Ռիհադ Մահրեզ («Լեսթեր») – 4 գոլ, 1 գոլային փոխանցում, խաղացել է 506 րոպե

14. Թեո Ուոլքոթ («Արսենալ») – 4 գոլ, 0 գոլային փոխանցում, խաղացել է 272 րոպե

15. Ռադամել Ֆալկաո («Մոնակո») – 4 գոլ, 0 գոլային փոխանցում, խաղացել է 334 րոպե