Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չեխը պարզաբանել է՝ ինչո՞ւ էր Ալեքսիսը ժպտում «Բավարիայից» 5-րդ գոլն ընդունելուց հետո (տեսանյութ)

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը պաշտպանել է իր թիմակից Ալեքսիս Սանչեսին, ում տեսախցկիները ֆիքսել էին այն պահին, երբ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» հետ խաղում (1-6) չիլիացին ժպտում էր լոնդոնցիների բաց թողած հերթական գոլից հետո:

«Դա ցավալի պարտություն էր, և Սանչեսը նույնպես հիասթափված էր: Նա, նստած լինելով պահեստայինների նստարանին, ասաց. «Եթե մենք խփեինք երկրորդ գոլը, խաղը լրիվ այլ ընթացք կունենար»: Ցավոք, ցուցադրված կադրերը մարդիկ լրիվ այլ տեսանկյունից են մեկնաբանում, ինչը սխալ է:

Մենք՝ խաղացողներս, գիտենք, թե ինչ է նա ասել իրականում, և թե պարտությունը որքան տխրեցուցիչ էր նրա համար: Այդ մրցավեճն ընկճել էր Ալեքսիսին, այնպես, ինչպես թիմի բոլոր ֆուտբոլիստներին: Գրանցված արդյունքը մեծ հիասթափություն էր բոլորիս համար»,- ասել է Չեխը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» մյունխենյան ակումբին երկու հանդիպումների արդյունքում պարտվել է 2-10 հաշվով:


8 ֆուտբոլիստ, ովքեր կպայքարեն ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման համար

«Բավարիան» 2 մեգա տրանսֆեր է նախապատրաստում

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

«Արսենալը» արտագնա խաղում հաղթում է «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Սանչեսի գործակալը բանակցություններ է վարում գրանդ ակումբի հետ

Տիերին Անրին կրկին «կծել» է «Արսենալի» ներկայիս ֆուտբոլիստներին

«Արսենալը» հաղթում է «Միդլսբրոյին».( տեսանյութ)

Անրի. «Եթե Նեյմարը վաղը զանգահարի Ալեքսիսին և հարցնի «Արսենալի» մասին, նա ի՞նչ է պատասխանելու»

Սանչեսը կարող է տեղափոխվել Չինաստան

Ալեքսիս Սանչեսը որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան

Վենգերը հայտնել է Սանչեսի որոշման մասին

The Telegraph. Ալեքսիս Սանչեսը արդեն կատարել է իր ընտրությունը

ՊՍԺ-ն և «Չելսին» բանակցություններ են Սանչեսի գործակալի հետ

Արսեն Վենգեր. Վստահ եմ, որ Սանչեսը և Օզիլը կմնան «Արսենալում»» (ՖՈՏՈ)

Սանչես. «Ցանկանում եմ խաղալ այնպիսի թիմում, որը հաղթում է»

«Չելսին» մտադիր է Ազարին փոխարինել Պրեմիեր լիգայի աստղերից մեկով