Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո Մադրիդ» – «ՊՍՎ» Էյնդհովեն

ATLETICO MADRID PSV CHAMPIONS LEAGUE MARCH 15
  • Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ
  • «Ատլետիկո Մադրիդ» – «ՊՍՎ» Էյնդհովեն
  • Առաջին հանդիպումը ավարտվել է 0-0
  • «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտ, Մադրիդ
  • Մարտի 15, ժամը 23:45

 Խաղից առաջ

Այսօր Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «ՊՍՎ» պատասխան հանդիպումը: Առաջին խաղը Էյնդհովենում ավարտվել էր 0-0: Հանդիպումը անցել էր հավասար պայմաններում և երկու կողմերն էլ հնարավորություն ունեին գրավելու դարպասը: Չնայած այդ խաղում իսպանացիները ավելի մոտ էին հաջողության հասնելուն, քանի որ հակառակորդը խաղի 68-րդ րոպեին մնացել էր 10 հոգով: Սակայն Դիեգո Սիմեոնեն և իր սաները Իսպանիա վերադարձան առանց գոլ խփելու և առանց գոլ բաց թողնելու:

Ներկա պահին «Ատլետիկոն» գտնվում է լավ մարզավիճակում: Պրիմեյրայի վերջին 4 տուրերում մադրիդցիները կարողացել են պարտության մատնել «Ռեալին», «Ռեալ Սոսյեդադին», «Վալենսիային» և «Դեպորտիվոյին»: Չնայած այս հաղթանակների «Ատլետիկոն» շարունակում է զիջել առաջատար «Բարսելոնային» 8 միավորով:

Ինչ վերաբերվում է «ՊՍՎ» Էյնհդովենին, ապա թիմը Էրեդիվիզիում 27 տուրից հետո շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը ՝ գերազանցելով «Այաքսին» 1 միավորով: Սակայն Հոլանդիայի առաջնության վերջին տուրում Ֆիլիպ Կոկուի սաները 1-1 հաշվով ավարտեցին հանդիպումը «Հերենվենի» դեմ:

Այս դիմակայության ֆավորիտը «Ատլետիկոն» է, սակայն այս խաղում ավելի շատ է հավանական է լրացուցիչ ժամանակը կամ հետխաղյա 11մ հարվածաշարը:

 Հավանական մեկնարկային կազմեր

  • «Ատլետիկո». Օբլակ – Լուիս, Գոդին, Խիմենես, Խուանֆրան – Կարասո, Կոկե, Գաբի, Նիյգեզ – Տորես, Գրիզման
  • «ՊՍՎ». Ցոյտ – Վիլեմս, Մորենո, Բրումա, Արիաս – Գուարդադո, Հենդրիքս, Պրոպեր – Լոկադիա, դե Յոնգա, Նարսին

Հանդիպումը բաց կթողնեն

  • «Ատլետիկո». Տիագո, Ստեվան Սավիչ
  • «ՊՍՎ». Սիմոն Պոուլսեն, Գաստոն Պերեյրո

Հետաքրքիր փաստեր

  • «Ատլետիկոն» չի պարտվել Չեմպիոնների լիգայի վերջին 5 խաղերում
  • «ՊՍՎ»-ն և «Ատլետիկոն» չեն պարտվել է վերջին 8 խաղերում (բոլոր մրցաշարերում)

Միմյանց դեմ

Թիմեր Ատլետիկո Մադրիդ ՊՍՎ
Ընդհանուր ՍԴ ԱԴ Ընդհանուր ՍԴ ԱԴ
Հանդիպումներ 3 1 2 3 2 1
Հաղթանակ 2 1 1 0 0 0
Ոչ-ոքի 1 0 1 1 1 0
Պարտություն 0 0 0 2 1 1
ԳԽ 5 2 3 1 0 1
ԳԸ 1 1 0 5 3 2
Միավոր 7 3 4 1 1 0

ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ


Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

Ի՞նչ ասաց Ռոնալդուն Տորեսին (տեսանյութ)

2 վիճելի դրվագ «Ատլետիկո» – «Ռեալ» խաղում. Իսկ Դուք ի՞նչ եք կարծում (քվեարկություն)

Կրիշտիանո Ռոնալդու. ««Ատլետիկոյի» բախտը բերեց. Մենք երկու հանդիպումներում էլ ավելի լավ էինք խաղում»

«Ռեալը» կրկին վերջ է դնում «Ատլետիկոյի» երազանքին և անցնում եզրափակիչ (տեսանյութ)

«Ատլետիկո» – «Ռեալ» ՝ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Սաուլի և Գրիզմանի գոլերը հույս են տալիս «Ատլետիկոյին» (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». Հավանական մեկնարկային կազմեր

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

Հայտնի է՝ ով կսպասարկի «Ատլետիկո»- «Ռեալ» հանդիպումը

Տեո Էրնանդեսը բուժզննում է անցել «Ռեալում»

«Ատլետիկոն» սրել է լարվածությունը «Ռեալի» հետ թվիթերյան գրառումով

Պարզվել է՝ ինչ է իրականում Սիմեոնեն խնդրել Մորատայից