Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չեմպիոնների լիգա 1/8. «Բարսելոնա» – «Արսենալ»

Barcelona Arsenal Champions League Vivaro Preview Live Online Stream
    • Չեմպիոնների լիգա 1/8 եզրափակիչ
    • «Բարսելոնա» – «Արսենալ»
    • Առաջին հանդիպման հաշիվը 0:2
    • «Կամպ Նոու», Բարսելոնա
    • Մարտի 16, ժամը 23:45

 Խաղից առաջ

Այսօր տեղի կունենան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին 2 հանդիպումները: Եվրոպայի ներկայիս չեմպիոն «Բարսելոնան» պատրաստվում է հյուրընկալել վերջին շրջանում լավ «տանջված» «Արսենալին»: Առաջին հանդիպումը երկու թիմերի միջև ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով ՝ 0-2 հաշվով: Արդեն քանի տարի է բոլորը ծիծաղում էին այն փաստի վրա, որ Լիոնել Մեսին չի կարողանում գրավել Պետր Չեխի պաշտպանած դարպասը, սակայն այդ երեկո արգենտինացին վերջ դրեց բոլոր այդ զվարճալի նկարներին,մեմերին կամ կատակներին: Մեսիին հաջողվեց 1-ի փոխարեն 2 գնդակ ուղարկել «Արսենալի» դարպասը, որն էլ 99% ապահովեց կատալոնացիների հաջորդ փուլ դուրս գալը:

Barcelona's Lionel Messi celebrates after he scored the second goal during the soccer Champions League round of 16 first leg soccer match between Arsenal and Barcelona at the Emirates stadium in London, Tuesday, Feb. 23, 2016. (AP Photo/Frank Augstein)

Իհարկե ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն ներկա պահին «Բարսելոնան» գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում և դժվար է պատկերացնել, որ աշխարհում կգտնվի մեկ ակումբ, ով կկարողանա հաղթել «Նոու Կամպում» 2 գնդակի առավելությամբ:

«Բարսայի» գործերը Լա լիգայում հիանալի են: Լուիս Էնրիկեյի թիմը շարունակում է վստահորեն շարժվել դեպի հերթական չեմպիոնությանը:

Ինչ վերաբերվում է «զինագործներին», ապա տվյալ պահին թիմում մեծ լարվածություն կա: Նախորդ հանգստյան օրերին «Արսենալը» դուրս մնաց նաև Անգլիայի գավաթից ՝ պարտվելով «Ուոթֆորդին»,իսկ ահա երկրպագուները սկսել են պահանջել Արսեն Վենգերի հրաժարականը: «Արսենալը» արդեն հույսեր չի կապում ՉԼ-ի հետ, սակայն ԱՊԼ-ում դեռ հնարավորություններ ունի:

wenger

 

Միանշանակ կատալոնացիները ձգտելու են հաղթանակի և ուրախացնելու են «Նոու Կամպում» հավաքված երկրպագուներին:

 

Հավանական մեկնարկային կազմեր

  • «Բարսելոնա». Տեր-Շտեգեն – Ալբա, Մաթյո, Մասկերանո, Ալվես – Ինյեստա, Բուսկետս, Ռակիտիչ – Նեյմար, Սուարես, Մեսի
  • «Արսենալ». Օսպինա – Մոնրեալ, Կոսյելնի, Մերտեսակեր, Բելերին – Էլ Նենի, Քոքլեն – Ուելբեք, Օզիլ, Սանչես – Ժիրու

Հանդիպմանը չեն մասնակցի

  • «Բարսելոնա». Ռաֆինյա, Սանդրո Ռամիրես, Ժերար Պիկե
  • «Արսենալ».  Տոմաշ Ռոսիցկի, Ջեք Ուիլշեր, Միկել Արտետա, Աարոն Ռեմսի, Չեմբերլայն, Պետր Չեխ, Սանտի Կասորլա 

Հետաքրքիր փաստեր

  • «Բարսելոնան» չի պարտվում Չեմպոինների լիգայի վերջին 8 հանդիպումներում:
  • «Բարսելոնան» վերջին 10 խաղերից 9-ում միջինը խփել է 2 գոլ:
  • «Արսենալի» վերջին 10 խաղերից 8-ում խփվել է 2.5 ավել գոլ:
  • «Բարսելոնան» հաղթել է  «Արսենալին» վերջին 3 խաղերում

Միմյանց դեմ

  • 23.02.2016| «Արսենալ» 0-2 «Բարսելոնա»
  • 08.03.2011| «Բարսելոնա» 3-1 «Արսենալ»
  • 16.02.2011| «Արսենալ» 2-1 «Բարսելոնա»
  • 06.04.2010| «Բարսելոնա» 4-1 «Արսենալ»
  • 31.03.2010| «Արսենալ» 2-2 «Բարսելոնա»
  • 17.05.2006|  «Բարսելոնա» 2-1 «Արսենալ»

Հենրիխ Մխիթարյանն ընտրեց իր խաղահամարը

Հենրիխ Մխիթարյան․ «Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Արսենալում» (տեսանյութ)

Մխիթարյանն ընդդեմ Սանչեսի․ Ու՞մ տրանսֆերն է ավելի մեծ աժոտաժ առաջացրել

«Մանչեսթեր Յունայթեդի» հրաժեշտի խոսքը Հենրիխ Մխիթարյանին

Ռայան Գիգզը Մխիթարյանին համեմատել է Խուան Սեբաստիան Վերոնի հետ

Մուհամեդ Էլ-Նենին՝ Մխիթարյանին․ «Քեզ հաստատ դուր կգա»

Մխիթարյանը՝ Օբամեյանգին․ «Դու ուզու՞մ ես գալ այստեղ» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը «Ման․ Յունայթեդի» մարզաշապիկը հանձնել է բարեգործության

«Կյանքը շարունակվում է»․ Հենրիխ Մխիթարյանի հրաժեշտի խոսքը «Ման․ Յունայթեդին»

Մխիթարյանի նախկին թիմակիցները հաջողություն են մաղթում, իսկ նորերը՝ ողջունում

«Տառ առ տառ ասա Հենրիխ Մխիթարյանի անուն ազգանունը». «Արսենալի» երկրպագուները դժվարանում են (տեսանյութ)

Ուշ լինի, նուշ լինի․ «Արսենալը» շնորհավորեց Հենրիխ Մխիթարյանին ծննդյան կապակցությամբ

Ժոզե Մոուրինյո. «Երբեք չենք մոռանա Հենրիխին»

Մխիթարյանը ստացավ խաղաշապիկը, լուսանկարվեց և ցույց տվեց իր որակները (տեսանյութ)

Արսեն Վենգեր. «Մխիթարյանի խփած գոլերի քանակը տպավորիչ է»