Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Chemistry Cup 2017. Հովհաննես Դանիելյանն՝ արծաթե մեդալակիր

Գերմանիայի Հալե քաղաքում ավարտվեց բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարը, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ նվաճեց:

Եզրափակչում Դանիելյանը մրցեց Էկվադորի ներկայացուցչի հետ եւ պարտություն կրեց օլիմպիական բրոնզե մեդալակրից:

Հիշեցնենք՝ այս մրցաշարում Հայաստանը ներկայացել էր երեք բռնցքամարտիկով: