Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չեմբերլենը կարծում է, որ վատ երաժշտությունը հանդերձարանում խանգարում է «Արսենալին» հաղթանակ տանել

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը հայտարարել է, որ թիմի անհաջողությունները վերջին շրջանում կապված են «Զինագործների» հանդերձարանում հնչող իր կարծիքով անճաշակ երաժշտության հետ:

«Երբ մի մրցաշրջանի ընթացքում դուք լսում եք նույն երգերը նորից ու նորից, դա հոգնեցուցիչ է դառնում:

Ժամանակն է եկել փոփոխությունների: Ես միշտ փորձում եմ տղաներին երես տալ ինչ-որ նոր բաներով: Ես անընդհատ նոր դուրս եկած երգեր եմ լսում ու ավելացնում դրանք իմ երգացանկ»,-Mirror-ն է մեջբերում անգլիացի ֆուտբոլիստի խոսքերը:

Հիշեցնենք՝ «Արսենալը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից «Բավարիայից» ջախջախիչ պարտություն կրելուց հետո և միավորներ է կորցրել Անգլիայի Պրեմիեր լիգայում: