Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Չելսին» մոտ օրերս կհայտարարի նոր մարզչի նշանակման մասին

conte-chelseai-glxavor-marzich

«Չելսին» մոտ օրերս պաշտոնապես կհայտարարի Անտոնի Կոնտեի նշանակման մասին «Կապույտների» գլխավոր մարզչի պաշտոնին: Նշվում է, որ իտալացին կգլխավորի «Չելսին» Եվրո 2016-ից հետո, որում մարզելու է Իտալիայի հավաքականը: «Չելսիում» նա կփոխարինի մարզիչ Գուս Հիդինգին, որը անցել էր «Ազնվականների» ղեկին դեկտեմբերից՝ Ժոզե Մոուրինոյի պաշտոնանկությունից հետո:

«Չելսիի» սեփականտեր Ռոման Աբրամովիչը  արդեն հանդիպել է Կոնտեի հետ, որպեսզի քննարկի պայմանագրի կետերը: