Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չավին կարող է գլխավորել Քաթարի հավաքականը

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, որը ներկայումս պաշտպանում է քաթարյան «Ալ-Սադի» գույները, չի բացառել, որ կարող է գլխավորել Քաթարի հավաքականը 2022 թվականին կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ևս մեկ անգամ հաստատել է, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կփորձի ուժերը մարզչի պաշտոնում:

«Շատ հնարավոր է, որ անցնեմ Քաթարի հավաքականի ղեկին: Դրանից հետո հույս ունեմ վերադառնալ «Բարսելոնա»: Երազում եմ դառնալ «Բարսայի» մարզիչը»,-հավելել է իսպանացի ֆուտբոլիստը:

Չավին հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում 1998-ից 2015 թվականը: