Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չավին առաջին տիտղոսն է նվաճել «Ալ Սադի» կազմում

«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին իր առաջին տիտղոսն է նվաճել «Ալ Սադ» ակումբի հետ:

Ակումբը նվաճել է Քաթարի գավաթը: Սա առաջին տիտղոսն էր, որ Չավին նվաճել է «Բարսելոնայից» հեռանալուց հետո:

«Զգացվում էր, որ թիմը ցանկանում է նվաճել այս տիտղոսը, հուսով եմ, որ մենք կշարունակենք այսպես խաղալ նորանոր տիտղոսներ նվաճելու համար: Շնորհակալ եմ ակումբի երկրպագուներին մեզ սատարելու համար, դա մեր հաղթանակի մեծ մասն էր»,- ասել է Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Չավին «Ալ Սադին» միացել է 2015 թվականին: