Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չավի. «Ցանկանում եմ լինել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը խոսել է իր նպատակների մասին:

«Ինձ դուր է գալիս նախագիծը, որն ինձ առաջարկել է «Ալ-Սադի» ղեկավարությունը: Ես պետք է մասնակցություն ունենամ ակումբի զարգացման գործընթացին: Այժմ աշխատում եմ ակումբի ակադեմիայում: Սովորում եմ մարզչական գործի առանձնահատկությունները և գիտեմ, թե ինչ են իրենցից ներկայացնում քաթարցի ֆուտբոլիստները:

Իհարկե, երբեք չեմ թաքցրել, որ «Բարսելոնան» գլխավորելն իմ առաջնային նպատակն է: Ցանկանում եմ լինել այդ թիմի գլխավոր մարզիչը, իսկ գրասենյակային աշխատանքն ինձ չի հետաքրքրում»,- ասել է Չավին: