Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Cadena SER. Մոտ օրերս Բենիտեսը կարող է հեռացվի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մոտ ժամանակներս կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից:

Կիրակի օրը «արքայական» ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ (10-2), սակայն դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ 55-ամյա մասնագետը առաջիկա օրերին կարող է լքել «Ռեալը», իսկ դեկտեմբերի 30-ին «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում «արքայական» ակումբը հնարավոր է նոր մարզիչ ունենա, հաղորդում է Cadena Ser-ը:

Ըստ աղբյուրի, թիմի և Բենիտեսի միջև հարաբերությունները ավելի են սրվել և ֆուտբոլիստները չեն ցանկանում այլևս աշխատել նրա հետ: