Լրացուցիչ

Ընտրել լեզուն

    • Business & Tech Vivaronews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Youtube-ում ատոմային փորձարկումների մի շարք հոլովակներ են հայտնվել

ԱՄՆ-ն աշխարհում միջուկային զենքի փորձարկումների թվով գերազանցում է աշխարհի մնացած երկրներին։ ԱՄՆ-ն իրականացրել է շուրջ 1054 փորձարկում, որոնցից 62-ը վերջին շրջանում հայտնվել են ցանցում։ Այս հոլովակների մեծ մասը մնում է չհրապարակված։ Փորձագետները անում են ամեն ինչ, որպեսզի կարողանան վերականգնել այս տեսանյութերը, նախքան դրանք վերջնականապես կջնջվեն։ Վերջերս համացանցում մասնավորապես՝ Youtube-ում, հայտնվել էր շուրջ 62 նմատնատիպ տեսանյութ։

Նախորդ 5 տարիների ընթացքում հայտնաբերվել են շուրջ 6500 նմանատիպ հոլովակներ, որոնք ենթարկվել են վերականգնման։

Շուրջ 50 տեսախցիկ բազմակողմանի նկարահանել են պայթյունների ողջ ընթացքը՝ վայրկյանում անելով 2400 կադր։

1962 թ. արված Operation Dominic հոլովակում երևում է, թե ինչպես են միջուկային պայթյունից առաջանում լուսային իմպուլսներ։ Դրանցից մեկը առաջանում է հարվածի առաջին ալիքի  սկզբում, իսկ մյուսը առաջանում է, երբ  հարվածի ուժգնությունը նվազում է և օդը դառնում է թափանցիկ։ Տաք գազերը սկսում են լցվել օդ՝ ստեղծելով երկրորդ իմպուլսը։

Փորձագետները անկեղծացել են, ասելով, որ եթե մարդիկ հասկանան այս երևույթի կործանարար հետևանքները, ապա երբևէ չեն կրկնի նույն սխալը։