Լրացուցիչ

Ընտրել լեզուն

    • Business & Tech Vivaronews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Telegram-ը պաշտպանություն է խնդրել ՄԱԿ-ից

Telegram-ը խնդրել է ՄԱԿ-ից պաշտպանություն ապահովել իր աշխատակիցներին և ամբողջ ընկերությանը:

Ինչպես հաղորդում է Ferra-ն, Telegram-ի ներկայացուցիչները պաշտոնական նամակով դիմել են ՄԱԿ-ին՝ խնդրելով իրենց անվտանգությունն ապահովել: Բանն այն է , որ հայտնի մեսինջերը հրաժարվել է Ռուսաստանի իշխանություններին և ազգային անվտանգության ծառայություններին տրամադրել հեռախոսահամարների դեկոդավորման համար անհրաժեշտ տեղեկությունը:

Հոկտեմբերի 16-ին Մոսկվայի Մեշանի շրջանի միջազգային դատարանը Telegram-ին տուգանել էր 800 հազար ռուբլիով՝ իշխանությունների հրամանին չենթարկվելու համար: Եթե Telegram-ը շարունակի դիմադրել,ապա մեսինջերը կարգելափակվի Ռուսաստանի ամբողջ տարածքում:

Այժմ Telegram-ը խնդրում է ՄԱԿ-ին Ռուսաստանի իշխանություններին «հորդորել չխոչընդոտել ազատ խոսքի և կամքի դրսևորմանը»: