Լրացուցիչ

Ընտրել լեզուն

    • Business & Tech Vivaronews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

iPolytech. առաջին համալսարանական հավելվածը Հայաստանում

30688480 2100495473553398 5206759209076523008 n - iPolytech. առաջին համալսարանական հավելվածը Հայաստանում

Գործարկվել է առաջին հայկական բուհական կրթական iPolytech հավելվածը, որի միջոցով ուսանողները, նրանց ծնողները և ապագա դիմորդները կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ համալսարանում իրականացվող ծրագրերի մասին:

Հավելվածը պարզ կառուցվածքով տեղեկատվական հարթակ է, որտեղ կարելի է ստանալ ուսումնական ստորաբաժանումների վերաբերյալ ունեցած հարցերի պատասխաններ, ինչը կարող է օգտակար լինել դիմորդների մասնագիտական կողմնորոշման հարցում:

ipolytech mobile - iPolytech. առաջին համալսարանական հավելվածը Հայաստանում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի տեղակալ, ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը նշել է, որ iPolytech-ը, օգտագործելու են նաև ընդունելության կազմակերպման գործընթացում․

«iPolytech հավելվածը նոր խոսք է համալսարանականների շրջանում: Բոլորիս է հայտնի որ այսօր դպրոցականները, ուսանողները, երիտասարդները ողջ օրը վիրտուալ դաշտում են, և այս քայլով կրթությանը վերաբերող կարևոր իրադարձությունները ներմուծվում են նրանց վիրտուալ իրականություն: Սա նոր տրամպլին է Պոլիտեխնիկի համար»:

iPolytech հավելվածում առկա են անհրաժեշտ բոլոր գործիքները, որոնց միջոցով հնարավոր է ոչ միայն ընթերցել, այլ նաև հետագայում վերընթերցելու համար պահպանել անհրաժեշտ հրապարակումը։ Այստեղ կարելի է դիտել տեսահոլովակներ և լուսանկարներ, ինչպես նաև լսել ձայնային հաղորդագրություններ:

Օգտվողների հարմարավետությունից ելնելով` այստեղ կարգավորումների համակարգը «ճկուն» է` անհրաժեշտ գործիքների միջոցով կարելի է առավել ընթեռնելի դարձնել նյութերը` մեծացնելով կամ փոխելով նույնիսկ գրվածքի ձևը: Հավելվածն առաջին անգամ ներկայացվել է «Կրթություն և կարիերա 2018» միջազգային ցուցահանդեսին:

Հավելվածը հասանելի է ներբեռնելու համար APP Store-ում և Google Play-ում:

ios android 3 580x727 - iPolytech. առաջին համալսարանական հավելվածը Հայաստանումios android 2 580x794 - iPolytech. առաջին համալսարանական հավելվածը Հայաստանումios android 1 580x761 - iPolytech. առաջին համալսարանական հավելվածը Հայաստանում


Հայկական Shadowmatic-ում կավելանան խաղային նոր աշխարհներ (տեսանյութ)

Android-ի հարյուրավոր հավելվածներ խախտում են երեխաների իրավունքները

WhatsApp-ում այժմ կարելի է վերականգնել ջնջված ֆայլերը

Հայտնի մեսինջերներից մեկը անհետացել է App Store-ից

D’efekt․ նոր հայկական «դեֆեկտով» վիդեո/ֆոտո խմբագրիչ

Яндекс-ը Android-ում նոր գործառույթ է ստացել

Հայտնի է Harry Potter: Hogwarts Mystery խաղի թողարկման օրը (տեսանյութ)

WhatsApp-ը ստացել է միանգամից մի քանի նոր գործառույթ

Globbing-ի հավելվածը App Store-ում և Google Play-ում ընդգրկվել է թոփ անվճար հավելվածների շարքում

Աուդիոգրքերը Google Play-ում նոր հնարավորություն են ստացել

Android սմարթֆոններում նոր վիրուս է հայտնաբերվել (լուսանկարներ)

ВКонтакте-ն վերաթողարկել է իր հավելվածը օպերացիոն համակարգերից մեկում

Palm սմարթֆոնները վերադառնում են շուկա մինչև տարեվերջ

Youtube-ը ստացել է երկար սպասված գործառույթ

Android-ի կես միլիոն օգտատերեր վիրուս է ներբեռնել

Google-ը ներկայացրել է Chrome OS-ով աշխատող 1-ին պլանշետը (լուսանկարներ)