Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դուրս ենք գալիս ասպարեզ․ Հայաստանն արդեն հասանելի է Google Trips, Flights և Destinations հավելվածներում

image 2 - Դուրս ենք գալիս ասպարեզ․ Հայաստանն արդեն հասանելի է Google Trips, Flights և Destinations հավելվածներում

Թարմացումից հետո Google Trips, Google Flights և Google Destinations հավելվածներում ավելացել է 14 նոր լեզու և 26 նոր երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը, հայտնում է androidheadlines.com-ը։

Սա նշանակում է, որ Հայաստանով հետաքրքրված զբոսաշրջիկներն այժմ Google Destinations հավելվածում կարող են որոնել մեր երկիրը և ստանալ Հայաստանի զբոսաշրջային ուղղությունների ցանկը, որտեղից կարող են գտնել տեսարժան վայրերը, հայտնի երթուղիները, եղանակը և այն: Հավելվածի միջոցով հնարավոր է պլանավորել ամբողջ ճանապարհորդությունը, սակայն առայժմ հնարավոր չէ ամրագրել որևէ տեսարժան վայրի, թանգարանի կամ հուշարձանի մուտքի տոմս։

Google Trips-ի միջոցով Հայաստանում գտնվելու ժամանակ ճանապարհորդները կկարողնան տեղեկատվություն ստանալ մոտակայքում եղած տեսարժան վայրերի մասին։

Եվ վերջապես Google Flights-ը կգտնի լավագույն չվերթներն ու կամրագրի այն ավիաընկերության ավիատոմսերը, որը կընտրի օգտատերը:

Բջջային հավելվածները հասանելի են Android և iOS օպերացիոն համակարգերով:

Ավելացված երկրների ամբողջական ցանկն այսպիսին է՝  Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Հունաստան, Վրաստան, Գրենլանդիա, Հունգարիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Չեռնոգորիա, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Սլովակիա և Ուկրաինա։

Մնում է միայն հուսալ, որ մեր երկիրը շուտով կդառնա ամենաորոնվողը այս հավելվածներում։