Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Google-ը կօգնի վիրտուալ շրջել օնլայն թանգարանում ու տեսնել վտանգված պատմական հուշարձանները

գեղարդ - Google-ը կօգնի վիրտուալ շրջել օնլայն թանգարանում ու տեսնել վտանգված պատմական հուշարձանները

Google-ն ու CyArk ընկերությունը, որն զբաղվում է  ոչնչացման սպառնալիքի ներքո գտնվող մշակութային ժառանգության թվայնացմամբ, հայտարարել են նոր համագործակցության մասին։ Նոր գործակցությամբ կստեղծվի առցանց թանգարան, որի այցելուները կկարողանան վիրտուալ ճանապարհորդել և տեսնել պատմական հուշարձաներ Բիրմայում, Սիրիայում, Մեքսիկայում և աշխարհի այլ երկրներում։

Սիլիկոնյան հովտում տեղակայված Cyra Technologies ընկերության ղեկավար Բեն Կաչիրան CyArk-ը հիմնադրել է 2000-ականներին եռաչափ սկանավորման և շինությունների մոդելավորման տեխնոլոգիաների զարգացմանն զուգընթաց։ Այն օգնում է ճարտարաետներին, նախագծողներին, ինժեներական ու շինարարական ընկերություններին։ Նրա խոսքով՝ Cyra-ի մշակումներն համաշխարհային մշակութային ժառանգությունը թվայնացնելու նպատակով օգտագործելու որոշումը կայացրել է՝ թալիբանների կողմից 5-րդ դարից պահպանված բուդդայական հուշարձաններն Աֆղանստանում ոչնչացնելուց հետո։

Վիրտուալ թանգարան ստեղծելու համար օգտագործվում է տեխնոլոգիաների համալիր՝ լազերների միջոցով սկանավորում, տեսախցիկներով, դրոններով նկարահանումներ։ Այս տվյալների հիման վրա ստեղծվում են եռաչափ վիրտուալ միջավայրեր, որոնք այնուհետև տեղադրվում են Google-ի կողմից սպասարկվող Open Heritage կայքում։

Թվայնացված հուշարձաների շարքում են հայտնվել նաև Գեղարդի վանական համալիրը, հին հունական Կորինթոսը, Մեքսիկայում գտնվող մայաների Չինչեն Իցա քաղաքը, Մյանմայի Բագան բուդդայական վանական համալիները ր այլ տասնյակ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մշակութային օբյեկտներ։


ZTE-ն կարող է զրկվել Android-ի հավաստագրից

Google-ը դադարեցրել է միանգամից երկու սմարթֆոնի վաճառք

Google Maps-ն արդեն հասանելի է նաև հայերենով

YouTube-ի գլխամասային գրասենյակում հրաձգություն է եղել

Google-ը փակում է goo.gl ծառայությունը և փոխարենը նորը թողարկում (տեսանյութ)

Աուդիոգրքերը Google Play-ում նոր հնարավորություն են ստացել

Թոփ 10 հավելված Google-ից, որ պետք է ունենա յուրաքանչյուրը

Android-ի կես միլիոն օգտատերեր վիրուս է ներբեռնել

Twitter-ը նույնպես արգելեց կրիպտոարժույթների գովազդը

Google-ը ներկայացրել է Chrome OS-ով աշխատող 1-ին պլանշետը (լուսանկարներ)

Facebook-ի առաջին տան «նկարազարդ» պատմությունը

Թոփ-10 համաշխարհային բրենդերը հայաստանյան առցանց հարթակում

YouTube-ը նոր հնարավորություն է տալիս իր օգտատերերին (տեսանյութ)

Google-ը նորություն ունի iPhone-ի և iPad-ի համար

Android-ն այժմ նույնքան անվտանգ է, որքան iOS-ը. Google

Google-ը նոր արգելք կմտցնի հունիսից