Լրացուցիչ

Ընտրել լեզուն

    • Business & Tech Vivaronews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Gmail-ում հայտնվել է նամակի «ինքնաոչնչացման» գործառույթ

google mail - Gmail-ում հայտնվել է նամակի «ինքնաոչնչացման» գործառույթ

Gmail-ի նոր՝ թարմացված տարբերակում հայտնվել է նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով ջնջել  հաղորդագրությունը ուղարկելուց որոշ ժամանակ անց։ «Գաղտնի նամակը» պետք է ուղaրակված լինի կոնֆիդենցիալ ռեժիմով։  Նամակը ստացողը հնարավորություն չի ստանա այն ուղարկել մեկ այլ օգտատիրոջ, տպել կամ պատճենել դրա բովանդակությունը, հայտնում է TechCrunch-ը։

Ուղարկող օգտատերը կարող է 1 շաբաթով, ամսով կամ անգամ մի քանի տարով թայմեր տեղադրել նամակի վրա։ Հենց այդքան ժամանակով էլ օգտատերը կարող է դիտել նամակը, նախքան այն վերջնականապես կջնջվի։ Հաղորդագրությունը կարող է նաև պաշտպանված լինել հատուկ գաղտնաբառով կամ պին կոդով։