Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Facebook-ը փորձում է վերականգնել իր վարկանիշը

facebook mobile smartphone ss 1920 - Facebook-ը փորձում է վերականգնել իր վարկանիշը

Facebook-ը ցանկանում է վերականգնել իր վարկանիշը և արդեն քայլեր է կատարում այդ ուղղությամբ։ Սոցցանցի օգտատերերը հատուկ ծանուցում են ստանում, որտեղ առաջարկվում է ևս մեկ անգամ ստուգել անվտանգության կարգավորումները և ցանկության դեպքում սահմանափակել տվյալների փոխանցումը Facebook-ի հաշվին կցված այլ հավելվածներին կամ էլ ջնջել դրանք։

Օգտատերերը կարող են հավելյալ անվտանգության համար միացնել երկփուլային նույնականացման ֆունկցիան, անջատել անձնական տվյալների օգտագործումը հավելվածների կողմից։

Մարկ Ցուկերբերգն ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում լսումների ընթացքում հայտնել էր, որ պատրաստվում է նախազգուշացնել Facebook-ի բոլոր օգտատերերին տվյալների անվտանգության հնարավորությունների մասին։ Նա նշել է, որ այժմ կողմնակի հավելվածները կկարողանան ստանալ միայն օգտատերերի անունները, էլ․ հասցեները և լուսանկարները։ Պրոֆիլի այլ ինֆորմացիայի հասանելիության համար ծրագրավորողները պետք է խիստ սահմանափակումներով պայմանագիր կնքնեն։

Facebook-ի ադմինիստրացիան նույնպես որոշ փոփոխություններ է մտցրել Facebook-ում, օրինակ՝ սոցցանցում այլևս հնարավոր չի լինի մարդկանց որոնել հեռախոսահամարի կամ էլ․հասցերի միջոցով։ հավելվածների համար դժվար կլինի հասանելիություն ստանալ ցանկացած ակտիվության, որոնք կարող են վտանգել այլ մարդկանց տվյալները։


Facebook-ի օգտատերերի տվյալների արտահոսքի նոր վտանգ է հայտնաբերվել

Facebook-ը սեփական պրոցեսորները կստեղծի

Facebook-ը կարող է արգելափակվել Ռուսաստանում

Facebook-ն օգտատերերի դեմքերի ճանաչման նոր գործառույթ է ներմուծել

Facebook-ը և ավելի քան 30 ընկերություն կստորագրի կիբերհարձակումներին չմասնակցելու համաձայնագիր

Apple-ի 12 աշխատակից ձերբակալվել է

Նորությունների օր. Instagram-ը ևս մեկ գործառույթ կթողարկի

Մարկ Ցուկերբերգի 5 ժամից ավել տևած ցուցմունքի ամենակարևոր թեզիսները

Անձնական տվյալների գողացման դեպքում այսուհետ օգտատերը Facebook-ից կստանա ծանուցում

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հեռացել է Facebook-ից

Messenger-ը երկու նոր գործառույթ է ավելացրել

Facebook-ի կարևոր ֆունկցիաներ, որոնց մասին քչերը գիտեն

Facebook-ը գաղտնի ջնջել է Ցուկերբերգի հաղորդագրությունները

Facebook-ն առանց գովազդի․ կայքը նոր հնարավորություն ունի

Բրազիլիայի իշխանությունները Facebook-ին տուգանել են 33 մլն դոլարով

Մարկ Ցուկերբերգն ընդդեմ Թիմ Կուկի