Լրացուցիչ

Ընտրել լեզուն

    • Business & Tech Vivaronews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը հաղթանակով է վերադարձել ԱՄՆ-ից

29873455 2138612869706453 1730296338362249823 o 1 - «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը հաղթանակով է վերադարձել ԱՄՆ-ից

«Այբ» դպրոցի ինժեներական ակումբն ԱՄՆ-ում կայացած «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր 2018»-ում գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը: Թիմն արժանացել է մրցույթի գլխավոր հովանավոր «Հոնդա» ընկերության նորարարության համար տրվող միանգամից երկու հատուկ մրցանակների, ինչը եզակի դեպք է մրցույթի պատմության մեջ։

30715537 2139280266306380 7325564952260522198 n - «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը հաղթանակով է վերադարձել ԱՄՆ-ից

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթը համարվում է ռոբոտաշինության ամենաճանաչված և երկարամյա պատմություն ունեցող մրցույթն Ամերիկայում։ Այն բաղկացած է 13 անվանակարգից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: «Այբ»-ի թիմն այս տարի ներկայացել է երկու ռոբոտներով՝ լաբիրինթոս անցնող ռոբոտով և ինքնակառավարվող մեքենայով: Ավելի քան 1500 մասնակից և ավելի քան 450 ռոբոտ էին ներկայացված ՌԱՄ 2018-ին:

Արդեն երրորդ տարին անընդմեջ «Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը հաղթանակով է վերադառնում ԱՄՆ-ից։ Նախորդ տարի թիմը վաստակել է բրոնզե մեդալ՝ «մարտական ռոբոտ» (Combat Robot) անվանակարգում: Նշենք, որ 2016-ին էլ ՌԱՄ 2016-ին «Այբի» թիմը արժանացավ գլխավոր՝ Հոնդայի ինովացիոն մրցանակին և արծաթե մեդալի` «սումո ռոբոտ» անվանակարգում:

Հիշեցնենք, որ այս տարվա մրցույթին մասնակցելու համար «Այբ» դպրոցի ինժեներական ակումբը կազմակերպել էր դրամահավաք, որի արդյունքում հավաքագրվել է $4058: Գումարի 1/3-ը հավաքագրվել է Indiegogo հարթակի միջոցով՝ 25 բարերարի կատարած նվիրատվությամբ: