Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

10049197965 d4625be860 k 5962a3a85f9b583f180d7c52 - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

Ամեն տարի Միավորված Ազգերի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը ներկայացնում է կանխատեսումներ՝  խոստումնալից զբոսաշրջային կենտրոնների վերաբերյալ։

Ներկայացնում ենք նախորդ տարվա տվյալներով՝ աշխարհի զբոսաշրջային 20 կենտրոնները

1․Պաղեստին

Նախորդ տարվա ցուցանիշներով՝ զբոսաշրջիկների հոսքը Պաղեստին աճել է 58 %-ով։ Սուրբ Ծննդյան տոներին Բեթղեհեմում այս թիվը զգալիորեն ավելանում է։

Bethlehem at Night 533543800 58e7be623df78c51624f1172 - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

2․Եգիպտոս

Բռնության դեպքերի նվազեցման արդյունքում՝ Եգիպտոսում զբոսաշրջիկների թիվն աճել է 51 %-ով։ Մարդիկ կարող են այցելել հնագույն հուշարձաններ՝ ինչպիսիք են Գիզայի բուրգերը կամ ինչն առավել ժամանակակից է ՝ ճչացող սենյակը գրախանութերից մեկում։

egypt 1 - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

3․ Մարիանյան Հյուսիսային կղզիներ

ԱՄՆ-ի տարածքում գտնվող այս կղզիախումբը ամբոջությամբ կազմված է արմավենու  ծառերից և արևադարձային բուսատեսակներից։ Այստեղ նախորդ տարվա տվյալներով զբոսաշրջիկների հոսքն աճել է շուրջ 37 %-ով։

HERO 1 GettyImages 490783326 Cropped Web72DPI - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

4․ Իսլանդիա

Մինչև 2010  թվականը  այս երկրում զբոսաշրջիկների քանակը եռապատկվում էր։ Այս միտումը շարունակվել է նաև նախորդ տարի՝ գրանցելով 35 % աճ։ Այցելուները նախընտրում են հունիս և օգոստոս ամիսները, երբ եղանակը բարեխառն է և ցերեկներն ավելի երկար են լինում։

icelandscenery - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

5․Թունիս

Թունիսն աշխարհին առավել հայտնի դարձավ 2015 թվականի ահաբեկչական հարձակումից հետո։ Անցած տարվա տվյալներով զբոսաշրջությունը երկրում գրանցել է 33  %-ի աճ։ Պատմական բազմաթիվ հուշարձանների, ծովափերի և հանգստյան գոտիների շնորհիվ Թունիսն անընդհատ մարդկանց հետ է բերում իր գիրկը։

tunisia coast - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

6․Վիետնամ

Ասիայում զբոսաշրջային ոլորտում ամենամեծ աճ գրանցած Վիետնամը նախորդ տարի 31 %-ի աճ է գրանցել։

ninh binh - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

7․ Ուրուգվայ

Ուրուգվայն անվանվում է Ամերիկայի վերջին թեժ կետը։ Նախորդ տարվա ընթացքում երկիր է այցելել շուրջ 3 մլն մարդ 30 %-ով ավելացնելով զբոսաշրջության ցուցանիշերը՝ նախորդ տարվա համեմատ։ Անպայման անհրաժեշտ է այցելել մայրաքաղաք Մոնտեվիդեո, ինչպես նաև  Punta del Este ծովափ։

54665860 - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

8․ Նիկարագուա

Շուրջ 1․5 մլն այցելուներ 2016 թվականին՝ ապահովել են ոլորտում 28 %-ի աճ։ Կենտրոնական Ամերիկայում գտնվող զբոսաշրջային այս կենտրոնը սակայն  սակավամարդ է ՝ ի տարբերություն իր հարևան Կոստա Ռիկայի։

Granada Nicaragua - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

9․ Մոնղոլիա

Մոնղոլիայում մարդկանց գրավում է հանգստի առավել մեկուսացված տարբերակը։ Հատկապես գեղեցիկ է գիշերային Ուլանբաթարը։

ulaanbaatar today - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

10․ Իսրայել

Նախորդ տարի Իսրայելին է բաժին է ընկել 2․9 մլն զբոսաշրջիկ, ինչը շուրջ 25 %-ով ավելացրել է ոլորտի ցուցանիշները։: Չնայած այն հանգամանքին, որ ողջ երկիրն ընդամենը ամերիկյան Նյու Ջերսի նահանգի չափ է՝ այն ունի պատմական մեծ նշանակություն։ Մարդկանց գրավում է Մեռյալ ծովը, Արևմտյան պատը ինչպես նաև Թել Ավիվի գիշերային կյանքը։

Tel Aviv Jaffa 463522028 - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

11․ Մալթա

Մալթայի զբոսաշրջային ամենահայտնի վայրերից մեկը Լազուրային պատուհանն է,որի շնորհիվ այցելություններն այս երկիր աճել են 23 %-ով։ Սա դարձել է ֆիլմեր նկարահանելու համար բավականին սիրելի վայր։ Այստեղ են նկարահանվել դրվագներ «Գլադիատոր», «Կապիտան Ֆիլիփս» և անգամ  «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմերից։

10049197965 d4625be860 k 5962a3a85f9b583f180d7c52 - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

12․ Սեյշելյան կղզիներ

Երբ առաջին անգամ հայտնաբերվեց 115 կղզուց բաղկացած հրաշալիքը, թվում էր՝ այն դրախտային այգի է։ Այստեղ բնակչության թիվն անընդհատ մեծանում է, իսկ զբոսաշրջությունն արագ կերպով զարգանում է՝ գրանցելով 20 %-ի աճ՝ նախորդ տարվա ցուցանիշներով։

Seychelles Island Hotel - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

13․Մոնտենեգրո

Մոնտենեգրոյում զբոսաշրջությունը անցած տարվա տվյալներով գրանցել է 20 %-ի աճ։

Destination Montenegro Balkans Tour - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

14․Չիլի

Հարավային Ամերիկայում գտնվող այս երկիրը ամենից արագ զարգացողների շարքում է։ Շնորհիվ իր անկրկնելի բնության և շրջակա միջավայրի այն գրանցել է 20 %-ի աճ։

Patagonia the Andes - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

15․ Օման

Միջին Արևելքում գտնվող այս երկիրը 1980 թվականից է ընդունում զբոսաշրջիկների։ Այս ամենով հանդերձ՝ այն   համարվում է թանկարժեք վայր, որտեղ օրեցօր բացվում են հանգստի նոր գոտիներ։

al bustan palace ritz carlton - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

16․Կիպրոս

Իր տարատեսակ ծովափերի  և հնագույն մշակութային կոթողների շնորհիվ նախորդ տարի 18 % աճ է գրանցել զբոսաշրջության ոլորտում։

kyrenia harbor - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

17․  Հայաստան

Իր՝ շուրջ 3000 տարվա պատմության ընթացքում Հայաստանը գտնվել է տարբեր պատերազմական իրադարձությունների խաչմերուկում։ Այժմ, երբ ամեն ինչ հարաբերականորեն խաղաղ է, երկրում  զարգացում է ապրում զբոսաշրջությունը՝ 18 % աճով։  Լինելով քրիստոնեություն ընդունած առաջին երկիր, Հայաստանում  զբոսաշրջության գլխավոր կետերը եկեղեցիներն են, որոնք ժամանակը վերապրելու հնարավորություն են տալիս։

5104226627001 5593017223001 5590708228001 vs - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

18․Կոլումբիա

Վերջին տարիներին Կոլումբիան՝ մասնավորապես մայրաքաղաք Բոգոտան, համարվում է ուտեստների կենտրոն։ Զբոսաշրջության աճն այստեղ նախորդ տարի եղել է 18 % -ով։

iStock 000016650330 Medium - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

19․Ֆինլանդիա

Ֆինլանդիան հավուր պատշաճի չի ներկայանում Սկանդինավյան երկու այլ երկրի՝ Շվեդիայի և Դանիայի ֆոնին։ Հարկ է նշել, որ այն այսօր զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող երկիր է՝ ինչպես գեղեցիկ բնապատկերներով այնպես էլ  ավանդական ֆիննական լոգարաններով։  Զբոսաշրջությունն այստեղ աճել է 17 %-ով։

Finland Lake Evening 494256 - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է

20․Ճապոնիա

2020 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ Ճապոնիան պատրաստություններ է տեսնում զբոսաշրջիկներին զարամցնելու համար։ Այստեղ զբոսաշրջիկների նախընտրելի վայրերի թվում են Տոկիոն, Օսական և Կյոտոն, որոնք էլ ապահովում են ոլորտում 17 %-ի աճ։

overview 1621 - Աշխարհի ամենարագ աճող զբոսաշրջային 20 կենտրոնները․ Հայաստանը նույնպես այս ցանկում է