Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Apple-ի 12 աշխատակից ձերբակալվել է

7 1 1 - Apple-ի 12 աշխատակից ձերբակալվել է

Apple-ի ղեկավարությունը հիշեցրել է իր աշխատակիցներին երրորդ կողմին, այդ թվում նաև ԶԼՄ-ներին, կոնֆիդենցիալ ինֆորմացիա տրամադրելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու մասին՝ վախեցնելով դատարանով ու բանտով` հրապարակելով փաստաթուղթ Apple-ի փակ կորպորատիվ բլոգում։ Սակայն սա չի խանգարել նրանց այդ սպառնալիքի փաստաթուղթը գաղտնի կերպով տրամադրել Bloomberg-ի լրագրողներին։

Փաստաթղթում ասվում է, որ նախորդ տարի ընկերությունում բռնել են տեղեկատվության արտահոսքերի 29 հեղինակի, ընդ որում նրանցից 12-ը ձերբակալվել են։ «Այդ մարդիկ պարզապես չեն կորցնում իրենց աշխատանքը, հետոն ավելի խնդիրներով հարուստ է լինում»,- զգուշացրել են «խնձորային» ընկերության աշխատակիցներին։ Apple-ից հրաժարվել են մեկնաբանություններ անել մամուլում հայտնված փաստաթղթի վերաբերյալ։

Նշվում է, որ տեղեկատվության արտահոսքի պատճառով հնարավոր է եղել, նախքան թողարկումը,  բացահայտել iPhone X-ի ու Apple Watch 3-ի մի շարք կարևոր ինովացիոն առանձնահատկություններ։ Առհասարակ այսպիսի ինֆորմացիայի ժամանակից շուտ  տարածումը կարող է ազդել դեռ չթողարկված սարքի վաճառքների վրա։ «Մենք ցանկանում ենք հնարավորություն ունենալ պատմել մեր հաճախորդներին՝ ինչու է տվյալ պրոդուկտը հրաշալի, այլ ոչ թե այդ մասին անորակ ձևով պատմի մեկ այլ աղբյուր»,- բացատրվում է փաստաթղթում։

Apple-ը հայտնի է իր գաղտնապահ սովորությամբ, ընկերությունը նոր պրոդուկտները մշակում է խիստ կոնֆիդենցիալ պայմաններում։ 2012-ին ընկերության ղեկավար Թիմ Կուկը խոստացել էր կրկնապատկել ինֆորմացիայի արտահոսքի դեմ պայքարը։ Չնայած սրան՝ ԶԼՄ-ներում շարունակաբար հայտնվում են գաղտնի տեղեկություններ դեռ պաշտոնապես չթողարկված պրոդուկտների մասին։


iPhone SE 2-ը կթողարկվի մայիսին, բայց առանց սպասված առանձնահատկության

Apple-ը նորություն ունի iPhone 5s-ի համար

App Store-ից հեռացրել են նկարներ թաքցնող հայտնի հավելվածը

Facebook-ը փորձում է վերականգնել իր վարկանիշը

Համացանցում են հայտնվել նոր գույնի iPhone X-ի պաշտոնական նկարները

iPhone X-ը կներկայանա երկու նույն գույնով (լուսանկարներ)

Huawei-ը կթողարկի առաջին ծալվող սմարթֆոնը

ZTE- ն միանգամից էկրանի երկու կտրվածքով սմարթֆոն է ստեղծել (լուսանկարներ)

Այս փոփոխությունը iPhone 8-ը վերածում է «մետաղի կտորի»

2019-ին iPhone-ը կստանա եռակի տեսախցիկ

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հեռացել է Facebook-ից

Apple-ը պաշտոնապես ներկայացրեց կարմիր iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները

Apple-ը կթողարկի կարմիր iPhone 8 և 8 Plus

Caviar-ը Քրիստոսի և Հռոմի Պապի պատկերներով iPhone X է թողարկել (լուսանկարներ)

Նոր մանրամասներ նոր iPhone-ի վերաբերյալ

Apple-ը թողարկել է iOS 11.4 բետա տարբերակը