Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Քաղաքով մեկ վազել Ձեր ղեկավարի հետ կամ All Inclusive Armenia՝ կորպորացիաների ընկերն ու աջակիցը

21083626 454286034970325 2212797513248696219 o - Քաղաքով մեկ վազել Ձեր ղեկավարի հետ կամ All Inclusive Armenia՝ կորպորացիաների ընկերն ու աջակիցը

Երբ ասվում է կորպորատիվ միջոցառում, առաջինը, որ գալիս է մտքիդ, ռեստորանում անհամար քանակությամբ իրար անծանոթ մարդկանց հավաքույթն է, որոնք ուղղորդվում են «տաշով, ուտել-խմելով» ու ավարտվում լավագույն դեպքում անծանոթների խաղաղ բաժանումով, իսկ վատագույն դեպքում «կռիվ-ղալմաղալով»։

All Inclusive Armenia-ն կազմակերպություն է, որն առաջարկում է մեծ կորպորացիաներին իրենց ժամանցը կազմակերպել խելամտորեն, անցկացնել միջոցառումներ, որոնցից հետո աշխատողներն ոչ միայն կհեռանան զվարթ ու բավարարված, այլև, որպես կուռ ու կոփված թիմ։ Նրանք արդեն շատ հետաքրքիր միտք ունեն կորպորացիաների համար քաղաքային քվեսթի տեսքով, որը խոստանում է անմոռանալի հիշողություններ պարգևել։  All Inclusive Armenia-ն երիտասարդ, սակայն արդեն բավականին պրոֆեսիոնալ թիմ է, որտեղ հավաքվել են իրենց ոլորտից հասկացող մարդիկ։ All Inclusive Armenia-ն հիմնադրել են Աշոտ Խանամիրյանն ու Արամ Մելիքյանը, վերջինիս հետ էլ մենք զրուցել ենք, որպեսզի ավելի մանրամասն հասկանանք թե ինչ, ինչու, ինչպես և ինչի համար։

Ինչու՞ All Inclusive

Որովհետև այն իր ծառայությունների մեջ ներառում է ամեն ինչ՝ քվեսթերի կազմակերպում, թիմ-բիլդինգ, աֆթըփարթիներ կամ այն, ինչ կցանկանա պատվիրող կողմը։

Երբ են հիմնադրվել, ովքեր են աշխատում թիմում

Նրանք թիմով հավաքվել են միայն այս տարի, սակայն թիմի անդամները, իրենց գործով զբաղվում են արդեն վաղուց։ Թիմում կա քվեսթերի պատասխանատու, ով որ առաջիններից է քվեստային ժամանցի ձևը բերել Հայաստան։ Թիմում է նաև լազերթագը առաջինը Հայաստանին ծանոթացրած մարդը։ Բոլորը գիտեն սթրայքբոլի մասին, որոշները նույնիսկ իրենց մաշկի վրա են զգացել դրա տհաճությունը, լազերթագը նույն սթրայքբոլն է, ուղղակի լազերով ու առանց ցավի։ Կան նաև պրոֆեսիոնալ թիմ-բիլդերներ, որոնք վերապատրաստում են անցել արտասահմանում։ Միջոցառումների կրեատիվն ու գույներն ապահովում են ԿՎՆ-շիկները։ Թիմային աշխատանքի էֆեկտիվությունը ապահովում է հոգեբանների խումբը, որոնք փորձում են մարդկանց համար ընտրել իրենց համապատասխան զբաղմունքը: All Inclusive-ը ակտիվ է նաև համացանցում, մասնավորապես՝ ֆեյսբուքում:

kids - Քաղաքով մեկ վազել Ձեր ղեկավարի հետ կամ All Inclusive Armenia՝ կորպորացիաների ընկերն ու աջակիցը

(Լազերթագը)

Ինչպես են հայերն ընդունում այս նոր մեթոդը

Արամը նշում է, որ առիթ են ունեցել աշխատել թե՛ արտերկրից եկած մարդկանց հետ, թե՛ տեղի ժողովրդի։ Ու եթե արտասահմանցիները շատ ավելի տրամադրված են խաղին ու պատրաստ են փորձարկումների, իսկ հայերի մոտ իրավիճակն այլ է։ Հայերով ավելի զգուշավոր ենք, սակայն միջոցառումների ավարտից հետո պատկերը 180 աստիճան փոխվում է, մասնակիցները, որոնք սկզբում դժկամություն էին ցուցաբերում, հեռանում են երջանիկ ու դրական էմոցիաներով։

Մրցակիցների մասին

«Այն ձևաչափը, որ մենք ենք առաջարկում Հայաստանում չկա։ Կան, որ առանձին թիմ-բիլդինգի ծառայություններ են մատուցում, կան, որ քվեսթեր են կազմակերպում, բայց այն ինչ մենք ենք անում, ոչ ոք չի անում, խոսքը լավ կամ վատ անելու մասին չէ, խոսքը ձևաչափի մասին է»:

IT cup-ի մասին

Կազմակերպիչների կարծիքով քվեսթը կօգնի Հայաստանի մեծ կազմակերպություններին նոր կապեր ու բիզնես ցանցեր հաստատել։ Իհարկե, քվեսթի ընթացում կազմակերպությունները իրար հետ մրցակցում են, բայց մթնոլորտն ընկերական ու տրամադրող են նոր ծանոթներ գնտելու համար։

19577510 425537414511854 8370130774602260888 o - Քաղաքով մեկ վազել Ձեր ղեկավարի հետ կամ All Inclusive Armenia՝ կորպորացիաների ընկերն ու աջակիցը

Նպատակների, հեռուն գնացող պլանների մասին

«Մենք ցանկանում ենք ստեղծել հարթակ Հայաստանի IT-ի ընկերությունների համար, որտեղ նրանք կկարողանան անցկացնել իրենց ակտիվ հանգիսը: Նաև ցանկանում ենք IT cup-ը պարբերաբար անցկանցել, նույնիսկ փառատոնի ձևով»։

Բարդությունների մասին

Արամը հիշում է, որ մի ընկերություն իրենցից բարդ քվեսթ էր պատվիրել։ Եվ այնպես է ստացվել, որ բարդություն ստեղծելը բարդություններ է առաջացրել։ Սակայն, ի պատիվ այդ ընկերության նրանց հաջողվել է հաղթահարել քվեսթը։ Այդ իսկ պատճառով Արամը, այդ ընկերությանը, ում անունը ցանկացավ չբարձրաձայնել, համարում է IT cup-ի ֆավորիտներից։

Զավեշտալի դեպք

«Մի անգամ, ըստ սցենարի կասկադյորը տանիքից պետք է ընկներ, սակայն խաղի մոտ 200 հոգի մասնակիցները ամենը լուրջ ընդունեցին, ու վախից 200 հոգի մի մարդու նման այնպես հոգոց հանեց, որ այդ վախը մեզ էլ էր փոխանցվել»: