Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թումոյի առաջին շրջանավարտները. Տպավորություններ, հիշողություններ, խորհուրդներ

img 0848 - Թումոյի առաջին շրջանավարտները. Տպավորություններ, հիշողություններ, խորհուրդներ

Հայաստանում ՏՏ ոլորտում մեծ հեղափոխություն տեղի ունեցավ, երբ 2011 թվականին հիմնադրվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Թումոյի 4 բաժիններում՝ անիմացիա, վեբ դիզայն, ֆիլմարտադրություն, խաղերի ստեղծում, կարող են սովորել 12-18 տարեկան պատանիներ։

Մենք զրուցել ենք կենտրոնի առաջին շրջանավարտների հետ՝ որտեղ են հիմա և ինչով են զբաղվում։

Մաիրա  Լալազարյան

Տարիք – 21
Մասնագիտությունը –  գեղանկարչուհի
Ներկայիս զբաղմունքը – գեղանկարչություն

10806253 573106996122451 1872942771572761647 n - Թումոյի առաջին շրջանավարտները. Տպավորություններ, հիշողություններ, խորհուրդներ

Առաջին օրը Թումոյում – Առաջին օրը բացարձակ չեմ հիշում: (ժպտում է)

Թումոյում սովորած որևէ բան, որը Ձեզ հետագայում շատ է պետք եկել – Թումոն ինձ ավելի շատ օգնել է շրջապատի և մարդկանց ճիշտ ընկալման մեջ: Ընդհանուր պատկերացում է տվել արվեստի որոշակի ճյուղերի վերաբերյալ, ինչպես նաև զարգացրել է համակարգչային գիտելիքներս: Թումոյում սովորելն ինձ դարձրել է ավելի ինքնավստահ և ինչու ոչ՝ ավելի գրագետ: Անկեղծ ասած, Թումոն ինձ մասնագիտական առանձնակի հմտություն չի տվել: Գուցե պատճառն այն է, որ ես մասնագիտական լրիվ այլ ուղղությամբ եմ շարունակել:

Թումոյի առանձնահատկությունը Տվյալ պահին չէի ասի, որ այն շատ առանձնահատկություններ ունի: Ցավալի է, բայց Թումոն առաջ և հիմա ինձ համար շատ տարբեր է: 3 տարի առաջ, երբ ես էի հաճախում, ինձ համար Թումոն առանձնահատուկ էր. անգամ ամենափակ ու չշփվող պատանուն կարող էր դարձնել շատ ինքնավստահ և հաղորդակցվող: Թումոյից դուրս եկող երեխան ավելի  համամարդկային մտածելակերպի տեր էր դառնում:

Թումոյի ազդեցությունը մասնագիտության ընտրության հարցում  Թումոն մասնագիտությանս ընտրության հարցում դեր չի խաղացել, քանի որ ես արդեն ընտրել էի իմ ուղին:

Խորհուրդ Թումո ընդունվել պատրաստվող պատանուն – Խորհուրդ կտամ բաց չթողնել բոլոր այն հնարավորությունները, որ Թումոն կարող է տալ, և փորձել քաղել հնարավորին շատ գիտելիքներ: Ամենակարևորը, թերևս, ծրագրերի ընթացքում այդ մեծ ընտանիքի անդամն դառնալու կարողությունն է:

Լուսե Ավետիսյան

Տարիք  21
Մասնագիտություն ռեժիսոր
Ներկայիս զբաղմունքը  Տեսահոլովակների և գովազդների ռեժիսոր: «Իվեր» ստուդիայի հիմնադիր:

11227043 1030366073681860 707545398932770961 n - Թումոյի առաջին շրջանավարտները. Տպավորություններ, հիշողություններ, խորհուրդներ

Առաջին օրը Թումոյում –  Այդ օրը շատ հուզումնալից էր: Ես չգիտեի՝  ինչ ակնկալել կամ սպասել, դեռ գլուխ չէի հանում անիմացիայից, ծրագրավորումից, թվային մեդիայից և այն ամենից, ինչ Թումոյում սովորում էին։ Հիշում եմ՝ ինձ և մի խումբ ուսանողների դիմավորեցին մարզիչները, բացատրեցին և ցույց տվեցին՝ ինչպես ենք սովորելու և դա բացարձակ նորություն էր ինձ համար։ Մարզիչները չէին սովորեցնելու մեզ ուսուցիչների նման, այլ մենք ինքներս պետք է սովորեինք: Ոչ ոք մեզ դպրոցի նման չէր գնահատելու ու չէր զայրանալու տնայինները չկատարելու համար։ Հենց առաջին օրվանից Թումոն դարձավ ինձ հարազատ մի վայր. ամբողջ շաբաթ նստած սպասում էի այն օրվան՝ երբ եմ դասի գնալու: Այդ երկու ժամը այնքան արագ էր անցնում, որ չէիր հասցնում նկատել։

Թումոյում սովորած որևէ բանորը հետագայում կիրառել եք կյանքում Ռեժիսուրան իմ մասնագիտությունն է: Թումոյում իրականացվող վարժանքներից մեկը կոչվում էր կինոարտադրություն, ինչը շարժեց իմ հետաքրքրությունը և ստիպեց ավելի խորը ուսումնասիրել այդ ոլորտը։

Թումոյի առանձնահատկությունը- Թումոն մի յուրահատուկ վայր է, որը քեզ տալիս է հնարավորություն ծանոթանալ համաշխարհային մասշտաբի վարպետների հետ։ Թումոյում ոչ միայն սովորում ես, այլ նաև ձեռք բերում ընկերներ, կատարելագործում քեզ, մասնակցում տարբեր տեսակի դասընթացների, վարպետանում այն մասնագիտության մեջ, որում ցանկանում ես։ Թումոն հնարավորություն է տալիս քեզ տեսնելու ու առնչվելու այնպիսի առարկաների, թեմաների ու երևույթների հետ, որոնք դժվար թե կարողանայիր սովորել դպրոցում և անգամ համալսարանում։

Թումոյի ազդեցությունը մասնագիտության ընտրության հարցում Այս դեպքում կասեմ, որ ազդեցությունն այնքան մեծ էր, մասնագիտությունս ընտրեցի այստեղ սովորածիս հիման վրա:

Խորհուրդ Թումո ընդունվել պատրաստվող պատանուն  Խորհուրդ կտամ առանց երկմտելու գնալ և բացահայտել Թումոյի մեծ ու գունավոր աշխարհը՝ լի գիտելիքներով և ընկերներով: Այն կդառնա հեղափոխություն Ձեր կյանքում։

1 2