Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բունդեսլիգայի նորեկը հասավ լավագույն եռյակ

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրում «ՌԲ Լեյպցիգն» ընդունել էր «Աուգսբուրգին»:

Բունդեսլիգայի նորեկը կարողացավ տնային խաղում 2-1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Այս պահին «Լեյպցիգն» իր ակտիվում ունի 12 միավոր՝ նույնքան, որքան Դորտմունդի «Բորուսիան»: Իհարկե տուրի բոլոր խաղերից հետո «Լեյպցիգը» կարող է զիջել դիրքերը, սակայն այն, որ Բունդեսլիգայի նորեկը հիանալի է ելույթ ունենում, անժխտելի է:

Հետաքրքիր է, որ «Ռեդ Բուլի» թիմն ընդամենը 7 տարեկան է. թիմը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 19-ին՝ «Մարկրանշտադտ» ֆուտբոլային ակումբի հիմքով:

Մեկնարկելով Գերմանիայի կարգով 5-րդ առաջնությունում՝ հենց առաջին մրցաշրջանում «Լեյպցիգը» կարողացավ դուրս գալ 4-րդ լիգա՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: 4-րդ լիգայում «Լեյպցիգը» երկու մրցաշրջան անցկացրեց՝ զբաղեցնելով 4-րդ, իսկ հետո՝ 3-րդ հորիզոնականը: 2012/13 մրցաշրջանում «Լեյպցիգն» զբաղեցրեց 1-ին հորիզոնականն ու դուրս եկավ 3-րդ Բունդեսլիգա: Հենց հաջորդ մրցաշրջանում «ցլերը» կարողացան 2-րդ Բունդեսլիգայի ուղեգիր նվաճել՝ 3-րդ Բունդեսլիգայում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2014/15 մրցաշրջանում «Լեյպցիգը» կարողացավ գրանցել 4-րդ արդյունքը 2-րդ Բունդեսլիգայում, իսկ հաջորդ տարի 2-րդ տեղով դուրս եկավ Գերմանիայի Բարձրագույն լիգա՝ Բունդեսլիգա:

Այժմ «Ռեդ Բուլի» թիմն արդյունավետ է նաև Բունդեսլիգայում: Անցկացրած 6 հանդիպումներից ոչ մեկը «Լեյպցիգը» տանուլ չի տվել. թիմը գրանցել է 3 հաղթանակ, 3 պարտություն: Ընդ որում՝ հաղթանակներից մեկը՝ նվազագույն հաշվով Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում:

«ՌԲ Լեյպցիգ» – «Աուգսբուրգ». Տեսություն՝

«Աուգսբուրգի» ֆուտբոլիստ Չժի Ջոն-Վոնի հիանալի գոլը՝


Ապրիլ ամսվա խորհրդանշական հավաքականները եվրոպական թոփ-5 լիգաներում

«Վերդերի» ֆուտբոլիստների գեղեցիկ խաղարկումն ու տպավորիչ գոլը (տեսանյութ)

Դուգլաս Կոստան վերադարձել է ընդհանուր խումբ

«Բավարիան» պարտվեց, «Բորուսիան» հաղթեց (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Բավարիան» պարտվում է, Նոյերի պակասը՝ զգացվում (տեսանյութ)

Թոփ 10 ամենաթանկ հեռարձակման իրավունք ունեցող ֆուտբոլային լիգաները

«Լեյպցիգի» 21-ամյա հարձակվողը հետաքրքրել է «Լիվերպուլին»

Երրորդ խաղում անընդմեջ «Լեյպցիգը» չկարողացավ հաղթել (տեսանյութ)

Օբամեյանգի գոլը հաղթանակ պարգևեց «Բորուսիային» (տեսանյութ)

«Բավարիան» հաղթում է, «Բորուսիան» ու «Լայպցիգը»՝ պարտվում (տեսանյութ)

Թոփ-10 ֆուտբոլիստներ, որոնք Բունդեսլիգայից տեղափոխվել են ԱՊԼ

Դուգլաս Կոստան կհեռանա «Բավարիայից»

«Բայերի» գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

«Բավարիան» ու «Բորուսիան» հաղթանակ տարան (տեսանյութ)

Մարիո Գյոտցեն անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել

Չորրորդ տարին անընդմեջ Նոյերը ճանաչվեց լավագույնը