Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Հովհաննիսյանն և Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները։

ՀԲՖ մամուլի ծառայություն հաղորդմամբ, կիսաեզրափակիչ դուրս եկած մեր 2 մարզիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին, և արժանացան բրոնզե մեդալի։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։