Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բոյան Կրկիչը պատմական ցուցանիշի հեղինակ է դարձել

«Մայնցի» հարձակվող Բոյան Կրկիչը Բունդեսլիգայի 30-րդ տուրում երեկ գրավել է «Բավարիայի» դարպասը (2-2)՝ բացելով իր գոլերի հաշիվը Գերմանիայի առաջնությունում:

Այդպիսով, Կրկիչը, ով ձմռանն է «Սթոք Սիթիից» վարձավճարով տեղափոխվել «Մայնց», դարձել է իսպանացի առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել եվրոպական 4 առաջատար առաջնություններում:

Բոյանն ավելի վաղ հաջողության էր հասել «Սթոք Սիթիում» (Անգլիա), «Միլանում» ու «Ռոմայում» (Իտալիա) և «Բարսելոնայում» (Իսպանիա):