Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բորուսիա Դորտմունդ» – «Մայնց». Խաղին ընդառաջ

Henrikh Mkhitaryan vs Mainz 05
  • Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր
  • «Բորուսիա Դորտմունդ» – «Մայնց»
  • «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ
  • 13.03.2016, 20։30

Խաղից առաջ

Մրցաշրջանի մեկնարկից առաջ քչերը կարող էին պատկերացնել, որ «Մայնցը» կկարողանա պայքարել եվրոգավաթային ուղեգրի համար։ Մինչդեռ ամեն ինչ ակումբի համար հիանալի է դասավորվում մինչ օրս։ Այսօր «Մայնցը» պայքարում է ոչ միայն Եվրոպա լիգայի ուղեգրի, այլ նաև Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք ստանալու համար։ Չեմպիոնների լիգայի գոտուց թիմին բաժանում է ընդամենը 2 միավոր։ Իսկ այն, որ վերջին մի քանի տուրերում «Մայնցին» հաջողվեց հաղթել նախ «Բավարիային» մրցակցի հարկի տակ (1։2), իսկ հետո «Շալկեին» սեփական դաշտում (2։1), ապացուցում է, որ թիմի մտադրություններն ու հնարավորությունները համապատասխանում են։ Այսօր էլ Մարտին Շմիդտի թիմին լուրջ քննություն է սպասվում Դորտմունդում։

«Բորուսիան», իր հերթին, հիանալի մարզավիճակ է հավաքել, բոլոր առաջատարները ապաքինվել են վնասվածքներից, ու Տուխելը կարող է մարտական կազմ դուրս բերել խաղադաշտ։ Վերջին խաղերն էլ խոսում են թիմի առաջընթացի մասին։ Վերջին 5 հանդիպումներից 4-ում «Բորուսիան» հաղթել է, իսկ միայն մեկ խաղում ոչ-ոքի խաղացել «Բավարիայի» հետ։ Ավելին, օրեր առաջ Եվրոպա լիգայի շրջանակներում «Բորուսիան» շատ գեղեցիկ ոճով հաղթանակ տոնեց Անգլիայի առաջնության առաջատարներից մեկի՝ «Տոտենհեմի» նկատմամբ։ Ճիշտ է, 3 օրում վերականգնվելն ու նորից խաղադաշտ դուրս գալը այնքան էլ հեշտ գործ չէ, ու հնարավոր է, որ հոգնածությունն ունենա իր ազդեցությունը «Բորուսիայի» թե՛ կազմի, թե՛ խաղային տակտիկայի ընտրության վրա։ Այնուամենայնիվ, երեկ «Բավարիան» հաղթանակ տոնեց իր խաղում (5։0), ինչը նշանակում է, որ «Բորուսիան» այսօր պետք է ամեն ինչ անի, որ գոնե պահպանի 5 միավորի տարբերությունը ու թույլ չտա, որ այն հասնի 8-ի։

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

«Բորուսիա» — Բուրկի, Պիշչեկ, Սուբոտիչ, Հյումելս, Շմելցեր, Վայգլ, Շահին, Մխիթարյան, Ռոյս, Օբամեյանգ, Ռամոս

«Մայնց» — Կարիուս, Բրոսինսկի, Բալոգուն, Բել, Հաք, Բասման, Բաումգարտլինգեր, Լացա, Կլեմենս, Սամպերիո, Մալի

Հանդիպմանը չեն մասնակցի

«Բորուսիա» – Սոկրատիս (վնասվածք)

«Մայնց» – Էլկին Սոտո, Էմիլ Բեգրեն, Յոշինորի Մուտո, Պիեր Բենգտդոն, Նիկո Բանգերտ (բոլորը՝ վնասվածք), Գիլո Դոնատի (որակազրկում)

«Բորուսիա» – «Մայնց». Իրար դեմ

«Բորուսիան» վերջին 10 դեպքերում սեփական հարկի տակ չի պարտվել «Մայնցին» և վերջին 6 խաղերից 5-ում առնվազն 2 անգամ գրավել է մրցակցի դարպասը։ Վերջին 5 խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները։

 Մայնց 05 0-2  Բորուսիա
 Բորուսիա 4-2  Մայնց 05
 Մայնց 05 2-0  Բորուսիա
 Բորուսիա 4-2  Մայնց 05
 Մայնց 05 1-3  Բորուսիա

Հետաքրքիր փաստեր

  • «Մայնցի» դեմ վերջին 11 խաղերում «Բորուսիան» պարտություն է կրել միայն մեկ անգամ (2014 թ. սեպտեմբերին՝ 2-0 հաշվով)։ Իսկ ահա Դորտմունդում «Մայնցը» ընդհանրապես հաղթանակ չի տարել առաջնության շրջանակներում (4 ոչ-ոքի, 5 պարտություն)։
  • Այս տարի «Դորտմունդը» միակ անպարտելի թիմն է ու 2016-ի ընթացքում արդեն հասցրել է վաստակել 20 միավոր։ «Մայնցը» 4-րդն է այս ցուցանիշով։ 2016-ին թիմը վաստակել է 16 միավոր։
  • «Բորուսիան» սեփական հարկի տակ արդեն 16 խաղ շարունակ չի պարտվում Բունդեսլիգայում (14 հաղթանակ)։ Վերջին անգամ թիմը պարտվել է «Սիգնալ Իդունա Պարկում» 2015 թվականի ապրիլի՝ 1-0 հաշվով զիջելով «Բավարիային»։
  • Թոմաս Տուխելը մրցում է իր նախկին թիմի հետ, որի ղեկին է անցկացրել 2009-2014 թվականները։

Գևորգ Լոռեցյան


L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

France Football. Օբամեյանգը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Ուսման Դեմբելեն պատրաստ է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» միացան «Բենֆիկայի» պաշտպանի համար պայքարին

Ֆուտբոլիստները դժգոհ են Թոմաս Տուխելից, վերջինս կհեռանա «Բորուսիայից»

Մոուրինյոն ցանկանում է Մարկո Ռոյսին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

Օբամեյանգը հեռանում է «Բորուսիայից» և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ՊՍԺ-ում

«Ման Սիթին» «կզոհաբերի» մեկ ֆուտբոլիստի Օբամեյանգի տրանսֆերը գնելու համար

«Հոֆենհայմը» 29-ամյա մարզչի գլխավորությամբ առաջին անգամ ՉԼ ուղեգիր է նվաճել

Խաբի Ալոնսո. «Հենրիխ Մխիթարյանի վրիպումը «Ռեալում» երկար ժամանակ չէին մոռանում» (տեսանյութ)

«Լայպցիգը» վայր է դնում զենքերը, «Բորուսիան»՝ վտանգում երրորդ տեղը

Ահաբեկչությունից հետո Բարտրան վերսկսել է մարզումները

«Բավարիայի» ծաղրական թվիթը առաջին կեսից հետո, որի համար թիմը դաժանորեն պատժվեց

«Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ». Հայտնի են մեկնարկային կազմերը

Թոփ ֆուտբոլային հանդիպումներ, որոնք պետք է դիտել այսօր

«Մոնակոյի» «Մեծ մրցանակը» և Բուֆոնի նոր ցուցանիշը. Ինչ է ասում վիճակագրությունը