Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բորուսիա Դորտմունդ» – «Տոտենհեմ». Խաղից առաջ

  • Եվրոպա լիգա. 1/8 եզրափակիչ, 1-ին խաղ
  • «Բորուսիա Դորտմունդ»«Տոտենհեմ»
  • «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ, Դորտմունդ
  • Մարտի 10, ժամը 22:00

 Խաղից առաջ

«Բորուսիայի» համար Եվրոպա լիգան այս մրցաշրջանում ամենևին էլ «դեսերտային» մրցաշար չէ, քանի որ բոլոր փուլերում դորտմունդցիներին հանդիպում են բավականին լուրջ՝ գրեթե Չեմպիոնների լիգայի մակարդակի մրցակիցներ: Նախորդ փուլում Հենրիխ Մխիթարյանի թիմը ձեռնունայն թողեց Իկեր Կասիլյասի «Պորտուին»՝ առավելության հասնելով երկու խաղերում էլ:

«Տոտենհեմի» համար ևս մրցակիցը թույլ չէր, սակայն՝ սկզբունքային: Լոնդոնցիները նախորդ տարի նույն փուլում զիջել էին «Ֆիորենտինային», սակայն այս անգամ դաժան հաշվեհարդար տեսան՝ տանը հաղթելով 3-0 հաշվով: Սակայն, ի տարբերություն «Բորուսիայի», «Տոտենհեմը» այնքան էլ փայլուն մարզավիճակում չէ՝ վերջին 5 խաղերում պարտվելով 2 անգամ:

porto-portugal-25th-feb-2016-henrikh-mkhitaryan-of-borussial-in-action-fhpkj9

Երկու թիմերն էլ մինչ այս շարժվել են շատ վստահ՝ Եվրոպա լիգայի այս մրցաշրջանում կրելով ընդամենը մեկական պարտություն: Երկու թիմերն էլ 2-րդ տեղերն են զբաղեցնում իրենց ազգային առաջնություններում՝ առաջատարից հետ մնալով 5 միավոր: Երկու թիմերն էլ դժվարանում են կողմնորոշվել՝ արդյո՞ք արժե մոռանալ առաջնությունը և լրջորեն պայքարել Եվրոպա լիգայի տիտղոսի համար: Այսօր երկու թիմերի համար էլ գալու է իրականության պահը՝ կատարելու ընտրություն:

Հավանական մեկնարկային կազմեր

«Բորուսիա»Վայդենֆելեր – Շմելցեր, Հյումելս, Բենդեր, Պիշչեկ – Գյունդոգան, Վայգլ – Ռոյս, Կագավա, Մխիթարյան – Օբամեյանգ
«Տոտենհեմ»Լյորիս – Դևիս, Վիմեր, Այդերվեյրելդ, Տրիպեր – Դայեր, Դեմբելե – Հյոնգ-Մին, Էրիկսեն, Լամելա – Քեյն

Հանդիպմանը չեն մասնակցի

«Բորուսիա»Սոկրատիս (վնասվածք)
«Տոտենհեմ»Վերտոնգեն, Նջայե, Ռոզ (վնասվածք), Դելե Ալի (որակազրկում)

Հետաքրքիր փաստեր

  • Երկու թիմերն էլ իրենց առաջնություններում այս պահին երկրորդ տեղում են:
  • «Տոտենհեմը» 2015/16 մրցաշրջանում իր 8 եվրոպական խաղերից պարտվել է միայն մեկում:
  • Միայն Արից Ադուրիցն է Եվրոպա լիգայի այս մրցաշրջանում խփել ավելի շատ գոլ, քան Էրիկ Լամելան՝ 6:
  • Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայում ամենաշատ պահերն է ստեղծել «Բորուսիայի» ֆուտբոլիստների շրջանում:

Միմյանց դեմ

Խաղում են առաջին անգամ:

Կարեն Ռաֆայելյան


L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

France Football. Օբամեյանգը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Ուսման Դեմբելեն պատրաստ է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» միացան «Բենֆիկայի» պաշտպանի համար պայքարին

Ֆուտբոլիստները դժգոհ են Թոմաս Տուխելից, վերջինս կհեռանա «Բորուսիայից»

Մոուրինյոն ցանկանում է Մարկո Ռոյսին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

Օբամեյանգը հեռանում է «Բորուսիայից» և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ՊՍԺ-ում

«Ման Սիթին» «կզոհաբերի» մեկ ֆուտբոլիստի Օբամեյանգի տրանսֆերը գնելու համար

«Հոֆենհայմը» 29-ամյա մարզչի գլխավորությամբ առաջին անգամ ՉԼ ուղեգիր է նվաճել

Խաբի Ալոնսո. «Հենրիխ Մխիթարյանի վրիպումը «Ռեալում» երկար ժամանակ չէին մոռանում» (տեսանյութ)

«Լայպցիգը» վայր է դնում զենքերը, «Բորուսիան»՝ վտանգում երրորդ տեղը

Ահաբեկչությունից հետո Բարտրան վերսկսել է մարզումները

«Բավարիայի» ծաղրական թվիթը առաջին կեսից հետո, որի համար թիմը դաժանորեն պատժվեց

«Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ». Հայտնի են մեկնարկային կազմերը

Թոփ ֆուտբոլային հանդիպումներ, որոնք պետք է դիտել այսօր

«Մոնակոյի» «Մեծ մրցանակը» և Բուֆոնի նոր ցուցանիշը. Ինչ է ասում վիճակագրությունը