Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Bild. Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն:

Երկու կողմերը բանակցություններ են վարում և նրան միջև տարաձայնություններ չկան: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Բունդեսլիգայում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ և կատարել 8 գոլային փոխանցում:

Ներկայիս Մխիթարյանի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2017թ.: