Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բիչախչյանը դառնում է «Արարատի» «դահիճը», Գոռ Մալաքյանը՝ կրկին չի ստանում խաղաժամանակ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 16-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում 1-0 հաշվով հաղթանակ է տոնել հետնապահ «Արարատի» նկատմամբ: Միակ գնդակը հեղինակել է Վահան Բիչախչյանը: Սա արդեն 3-րդ դեպքն է ընթացիկ առաջնությունում, երբ գյումրեցիներն «Արարատին» հաղթում են նվազագույն հաշվով՝ Բիչախչյանի խփած միակ գոլի շնորհիվ:

  • Մակեդոնիայի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Վարդարը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության է հասել «Սիլեքսի» նկատմամբ: Տիգրան Բարսեղյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 76-րդ րոպեին, իսկ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ ստանալով դեղին քարտ: «Վարդարը» 1-ին տեղում է:
  • Տիգրան Բարսեղյանը «Վարդարի» երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է թիմի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Վարդարում» անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:
  • Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Ստալը» հյուրընկալվելիս 0-0 հաշվով է ավարտել «Դնեպրի» հետ հանդիպումը: Էդգար Մալաքյանը խաղադաշտ է մտել 66-րդ րոպեին, իսկ Գոռ Մալաքյանը մնացել է պահեստայինների նստարանին: Սա 4-րդ անընդմեջ հանդիպումն է, որ Գոռը խաղաժամանակ չի ստանում:
  • Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Տորպեդո-Բելազը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Մինսկի «Դինամոյին»: Կամո Հովհաննիսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 71-րդ րոպեին, իսկ Անդրեյ Խաչատուրյանն ամբողջական խաղ է անցկացրել: «Տորպեդո-Բելազը» եզրափակում է լավագույն եռյակը:

Kamo Hoovhannisyan

  • Ըստ բրիտանական ԶԼՄ-ների կանխատեսումների՝ Հենրիխ Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում ապրիլի 16-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» մրցավեճում:
  • Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Փեյքանը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտություն է կրել «Զոբ Ահանից»: Լևոն Հայրապետյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 67-րդ րոպեին: «Փեյքանը» զբաղեցնում է 8-րդ տեղը:
1 2

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը