Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բեշիկթաշ» – «Նապոլի»

«Բեշիկթաշ», «Նապոլի»

Չեմպիոնների լիգայի խաղարկությունը հասել է ամենահետաքրքիր հատվածին: Սովորաբար վիճակագրությունը ցույց է տալիս, որ խմբային փուլի խաղարկության ամենաարդյունավետ հատվածը գրանցվում է 4-րդ տուրում: 2 շաբաթ առաջ մասնակիցներն անցկացրել են իրենց հանդիպումները, և հիմա, երբ հիշողությունները թարմ են, ամենայն պատասխանատվությամբ մոտենում են պատասխան մրցավեճերին: «Բեշիկթաշի» և «Նապոլիի» միջև կայացած առաջին խաղը թույլ է տալիս ենթադրել, որ գոլառատ խնջույքը կշարունակվի նաև Ստամբուլում:

«Բեշիկթաշ»

Թուրքական ակումբի հետ կապված նորություններից մեզ առավելապես հետաքրքրում է Արաս Օզբիլիսը: Մեր ֆուտբոլիստը թեպետ հայտավորված չէ ՉԼ խաղարկությանը բայց թիմի մաս է կազմում» Նա վիրահատվել է ու շուտով կսկսի վերականգնողական փուլը: Ինչ վերաբում է առաջիկա խաղին, թուրքական գրանդը մոտենում է մինիմալ կորուստներով: Մասնավորապես պետք է ուշադրություն դարձնել հարձակման եզրերին, որտեղ իրենց բավական լավ են զգում եվրոպայի չեմպիոն Ռիկարդու Կուարեժման ու Օլչայ Շահանը: Վերջնակապես վնասվածքից ապաքինվել է Օզյակուպը: Թեպետ Տոսունը վստահ ֆուտբոլ չի ցուցադրում, բայց հենց նա կլինի թիմի միակ առաջ քաշված հարձակվողը:

«Նապոլի»

«Երբ Համշիկը չի խաղում, դա լրիվ այլ Նապոլի է»: Այս միտքը արտահայտում են իտալական ակումբի գրեթե բոլոր երկրպագուները: Նեապոլի անփոխարինելի առաջատարը կազմ ու պատրաստ է թուրքական թիմի հետ դիմակայությանը: Անհանգստանալու միակ առիթը դարպասապահ Պեպե Ռեյնան է: Իսպանացին նախորդ մրցաշրջանների հետ համեմատած շատ անհաջող է հանդես գալիս ու առաջին խաղում կրած պարտության գլխավոր մեղավորներից մեկը հենց նա է: Պատասխանատու խաղից առաջ մնում է հուսալ, որ Արկադիուշ Միլիկի բացակայությունը չի զգացվի, իսկ Ինսինյե-Մերտենս-Կայեխոն եռյակը կարդարացնի սպասելիքները:

Խաղադրույք

Թեպետ առաջին խաղում «Նապոլին» հանդես է եկել իր հնարավորություններից բավական ցածր, այնուամենայնիվ հավատում եմ, ո Կալչոյի ներկայացուցիչը կվերագտնի իր խաղը ու կկարողանա հաղթանակով հեռանալ անհաշտ Ստամբուլից:

Ելք – Նապոլի – 2,04

 Ռոբերտ Գասպարյան


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը