Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բենզեման կարող է վերադառնալ ազգային հավաքական

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ ազգային հավաքական 1 տարի և 3 ամիս անց:

Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողին հեռացրել էին Ֆրանսիայի հավաքականից, այն բանից հետո, երբ նա սպառնացել էր իր թիմակից Մատյո Վալբուենային հրապարակել նրա մասնակցությամբ ինտիմ տեսանյութը:

«Եթե ես կարծեմ, որ թիմի համար օգտակար կլինի Բենզեմային հրավիրելը, ապա ես կկանչեմ նրան: Որևէ որոշում կայացնելիս նախ և առաջ մտածում եմ թիմի շահերի մասին:

Այն ինչ պատահել է Բենզեմայի հետ արդեն անցյալում է: Ես նրան չեմ խղճում: Կան ֆուտբոլիստներ, որոնք անընդունելի մեկնաբանություններ են արել իմ հասցեին, բայց ես շարունակել եմ հրավիրել նրանց հավաքական: Երբ հավաքական ես հրավիրում  ինչ-որ մեկին, սիրո խոստովանություն չես անում:

Կարիմը շարունակում է մնալ Ֆրանսիայի լավագույն հարձակվողներից մեկը: Ոչինչ անհնար չէ: Լասանա Դիարան երկար ժամանակ չի խաղացել Ֆրանսիայի կազմում և հետո վերադարձել է: Ոչ ոք չգիտի՝ ինչ կպատահի ապագայում»,-ասել է Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը: