Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բենդտները նոր ակումբ ունի

«Նոթինգեմ Ֆորեստի» հարձակվող Նիկլաս Բենդտները այսուհետ հանդես կգա նորվեգական «Ռուսենբորգի» կազմում:

29-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը ներկայումս գլխավորում է Նորվեգիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, և Բենդտները, ամենայն հավանականությամբ, իր նորամուտը «Ռուսենբորգի» կազմում կնշի ապրիլին՝ մրցաշրջանի 2-րդ հատվածի մեկնարկին:

«Ես նորվեգական ֆուտբոլի փորձագետ չեմ, բայց գիտեմ «Ռուսենբորգը» կայունությամբ աչքի ընկնող ակումբի մարմնավորում է և այն լավագույն որակներն է քամում ֆուտբոլիստներից: Դա այն կայությունն է, որի պակասը ես զգում եմ «Արսենալից» հեռանալուց հետո»,-Instagram-ի իր էջում գրել է դանիացին:

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը 17 հանդիպում էր անցկացրել Չեմպիոնշիփում և հեղինակել է ընդամենը 2 գնդակ: