Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բավարիայի» ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ կարող է բաց թողնել «Ռեալի» հետ խաղը

«Բավարիայի» պաշտպան Մատս Հյումելսը վնասվածք է ստացել թիմի՝ այսօր առավոտյան մարզման ժամանակ, հաղորդում է Bild-ը:

Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը ոտքի վնասվածք է ստացել և վաղաժամ ավարտել մարզումը՝ զգալով սուր ցավեր: Նրա՝ Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղին մասնակցությունը մեծ հարցականի տակ է:

Մյունխենցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտպանին չէր ընդգրկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ շաբաթօրա հանդիպման (4-1) մեկնարկային կազմում և միայն փոխարինման էր մտցրել՝ նրան տրամադրելով հանգիստ:

Հավելենք՝ «Ռեալի» հետ առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է նաև դարպասապահ Մանուել Նոյերի մասնակցությունը: Ավելի վաղ կասկածներ կային նաև Ռոբերտ Լևանդովսկիի շուրջ, բայց նա պատրաստ կլինի խաղին:

«Արքայական» ակումբը նույնպես կորուստներ ունի պաշտպանության գծում: Պաշտպաններ Ռաֆայել Վարանը և Պեպեն չեն մասնակցելու առաջիկա մրցավեճին:


Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին