«Բավարիան» փնտրում է փորձառու և որակյալ հարձակվողի, ով անհրաժեշտության դեպքում կարող է հաջողությամբ փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն, երբ նա վնասվածք ստանա։ Մյունխենցիներն այս խնդրով սկսել են անհանգստանալ հատկապես այն բանից հետո, ինչ լեհ հարձակվողը վնասվածքի պատճառով բաց թողել «Ռեալի» դեմ առաջին խաղը, իսկ Թոմաս Մյուլերը չկարողացավ լրացնել նրա բացը։
Sport1.de-ի փոխանցմամբ՝ «Բավարիան» այս դերում տեսնում է «Վոլֆսբուրգի» հարձակվող Մարիո Գոմեսին։ Վերջինս 2009-13թթ. բավականին լավ հանդես է եկել մյունխենյան ակումբում՝ դառնալով 113 գոլի հեղինակ։ Թեև տարիքին՝ գերմանացի հարձակվողը պահպանում է իր արդյունավետությունը և այս մրցաշրջանում «Գայլերի» կազմում արդեն դարձել է 14 գոլի հեղինակ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո