Մյունխենի «Բավարիան» կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզչի հարցում, վստահեցնում է Bild-ը:
Մյունխենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանից հետո կգլխավորի Նիկո Կովաչը, ով այժմ մարզում է Ֆրանկֆուրտի «Այնթրախտին»:
«Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում խորվաթ մասնագետը կփոխարինի Յուպ Հայնկեսին, ով գլխավորել էր ակումբը մրցաշրջանի միջնամասից:
Հայնկեսի գլխավորությամբ «Բավարիան» հռչակվել է Գերմանիայի չեմպիոն և նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր:
Նշենք, որ «Այնթրախտը» վաստակած 46 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և հավակնում է գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգային մասնակցելուն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո