Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարտոն Ռովերսը» իրականացրել է ֆուտբոլի պատմության մեջ ամենազավեշտալի տրանսֆերը (Ֆոտո)

«Բարտոն Ռովերսը» իրականացրել է ֆուտբոլի պատմության մեջ ամենազավեշտալի տրանսֆերը: Անգլիական ակումբը ֆուտբոլիստի փոխարեն գնել է փոցխ և այն տեղադրել խաղադաշտում:

7-րդ դիվիզիոնում հանդես եկող «Բարտոն Ռովերսը» չի դիմացել տրանսֆերային պատուհանի ակտիվությանը: Ակումբի ղեկավարությունը իր թվիթերյան էջում գրել է, որ թիմը գնել է «յուրահատուկ» ֆուտբոլիստի ՝ փոցխի տեսքով:
Փոցխի տրանսֆերը կազմել է ընդամենը 6,99 ֆունտ, իսկ ահա նրան հանդիսավոր կերպով ներկայացրել են արդեն «Բարտոն Ռովերսի» խաղադաշտում: