Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնայում» դժգոհ են Նեյմարից

«Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է Նեյմարի կենսակերպից և վերջին հանդիպումների ընթացքում նրա պահվածքից:

Ինչպես հաղորդում է La Vanguardia-ն, կատալոնացիների ղեկավարությանը դուր չի գալիս այն փաստը, որ բրազիլացին ավելի շատ ժամանակ անցկացնում է գիշերային ակումբներում կամ էլ նկարահանվում է տարբեր գովազդներում:

Նշենք, որ «Բարսելոնան» վերջին 6 հանդիպումներից միայն 1-ում է կարողացել հաղթանակ տոնել: Այդ հանդիպումների ընթացքում Նեյմարին հաջողվել է դառնալ մեկ գոլի հեղինակ և այն էլ 11մ հարվածից հետո: