Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնայի» պաշտպանը խաղադաշտից կբացակայի 5 ամսով (տեսանյութ)

«Բարսելոնայի» պաշտպան Ալեյշ Վիդալը շարքից դուրս է մնացել 5 ամսով՝ Իսպանիայի Լա Լիգայի 22-րդ տուրում «Ալավեսի» հետ հանդիպման ժամանակ (6-0) ստացած ծանր վնասվածքի պատճառով, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Հանդիպման 85-րդ րոպեին իսպանացի ֆուտբոլիստի ոտնաթաթին է կանգնել մրցակցի պաշտպանը, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Վիդալը վիրահատության կենթարկվի:

Ալեյշ Վիդալն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: