Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնայի» մարզական տնօրեն. «Երկրպագելու ենք «Նապոլիին»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Արյեդո Բրայդան խոսել է այն մասին, թե կատալոնական ակումբը որ թիմին է երկրպագելու «Նապոլի» – «Ռեալ Մադրիդ» դիմակայությունում:

«Ռեալի» հետ ունեցած մեծ մրցակցության պայմաններում մենք «Նապոլիի» կողմնակից ենք: «Նապոլին» հիանալի թիմ է և այնպիսի ֆուտբոլիստներ ունի, որոնք կարող են հաղթանակ կերտել:

«Նապոլին» հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի»,- Բրայդայի խոսքն է փոխանցում Football Italia-ն: