Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնան» վերջին 10 տարում իր վատագույն մեկնարկն է գրանցել

Լուիս Էնրիկե

«Բարսելոնան» Լա Լիգայի վերջին տուրում պարտություն կրեց «Սելտայից» 3-4 հաշվով և այժմ 7 խաղից հետո ունի ընդամենը 13 միավոր: Սա կատալոնական ակումբի վատագույն արդյունքն է 2005/06 մրցաշրջանից ի վեր:

2005/06 մրցաշրջանում «Բարսելոնան» 7 խաղից հետո ուներ ընդամենը 10 միավոր: Հետաքրքրական է, որ այդ տարի կատալոնացիները հաղթեցին թե՛ Լա Լիգան, թե՛ Չեմպիոնների լիգան:

Ի դեպ, «Բարսելոնան» ներկայումս 7 խաղից հետո ցույց է տալիս նույն արդյունքը, ինչ «Մանչեսթեր Յունայթեդը»: