Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնան» պատրաստ է Ինիեստայի հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2020թ.

«Բարսելոնան» պլանավորում է երկարաձգել պայմանագիրը թիմի ավագ, կիսապաշտպան Անդրես Ինիեստայի հետ:

Mundo Deportivo-ն հաղորդում է, որ կատալոնացիները պատրաստ են մինչև 2020թ. երկարաձգել պայմանագիրը Անդրես Ինիեստայի հետ: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ակումբը ջանքեր է գործադրում նաև Լիոնել Մեսիի հետ պայմանագիրը երկարաձգելու համար: