Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնան» պարզաբանել է Մեսիի պայմանագրի շուրջ բարձրացած աղմուկը

Լիոնել Մեսի

Երկուշաբթի օրը մադրիդյան Marca օրաթերթը հայտնել էր, որ Լիոնել Մեսին հրաժարվել է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել «Բարսելոնայի» հետ: Հետագայում Goal.com-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ արգենտինացին չի հրաժարվել երկարաձգել պայմանագիրը, և իսպանական օրաթերթի լուրն ապատեղեկատվություն է:

«Բարսելոնան» հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումը, որտեղ նշվում է, որ ակումբը ներկայումս աշխատանքներ է տանում ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման ուղղությամբ, սակայն Մեսին կարող է հեռանալ ակումբից ցանկացած ժամանակ, երբ ինքը ուզենա: Բոլոր ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրերի ստորագրման գործընթացը սկսվելու է 2017թ. հունվարին:

Ակումբը մեկնաբանել է նաև Marca-ի կողմից ապատեղեկատվության տարածումը՝ նշելով, որ դա կապված է «Բարսելոնայի» կողմից թերթի կազմակերպած Լա Լիգայի մրցանակաբաշխության բոյկոտի հետ: «Բարսելոնայի» ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել Լա Լիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն խաղացողների մրցանակաբաշխությանը՝ բողոքելով այն բանի դեմ, որ լիգայի նախագահ Խավիեր Տեբասը արդար խաղի մրցանակ էր ստացել՝ չնայած «Մեստալիա» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպից հետո իր կատարած մեկնաբանություններին:

Այնուամենայնիվ, «Բարսելոնան» չի պատրաստվում պատասխան քայլեր ձեռնարկել Marca-ի դեմ:


Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Ռոնալդինյոն կազմել է իր «երազանքի թիմը»

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում