«Բարսելոնայի» մարզչական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը համոզված է, որ մինչև տարվա վերջ ակումբի հարձակվող Լիոնել Մեսին կստորագրի նոր պայմանագիր:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2018 թվականը:
«Այս տարի դեռ մի շարք հարցեր կան, որոնք մենք պետք է լուծենք: Ինչպես Ռաֆինյայի, Բուսկետսի, Նեյմարի և Մասկերանոյի դեպքում, բոլորը պնդում էին, որ մենք չենք կարողանա համաձայնության հասնել, սակայն արդյունքում որևէ խնդիրներ չառաջացան:
Շատ ուրախ եմ, որ Մեսին համար 1-ն է աշխարհում: Մենք համաձայնության ենք հասել նրա պայմանագիրը երկարաձգելու շուրջ»,-ասել է Ֆերնանդեսը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո