Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնան» հետաքրքրված է «Սևիլիայի» հարձակվողով

Gameiro Sevilla

«Բարսելոնայի» մարզչական շտաբը հետաքրքրված է «Սևիլիայի» հարձակվող Կևին Գամեյրոյի ծառայություններով։

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ Գամեյրոն կարող է լինել փոխարինող ու անհրաժեշտ պահին դուրս գալ դաշտ Մեսիի, Նեյմարի կամ Սուարեսի փոխարեն։

Էնրիկեին դուր է գալիս այն, որ Գամեյրոն կարողանում է խաղալ միանգամից մի քանի դիրքերում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գամեյրոն մասնակցել է 28 խաղի՝ խփելով 13 գոլ ու կատարելով 5 գոլային փոխանցում։