Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնան» հարձակվողի փնտրտուքների մեջ է և հայացքն ուղղել է դեպի Իտալիա

«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին ամռանը կարող է համալրել «Բարսելոնայի» շարքերը, հաղորդում է Don Balon-ը:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն արդեն բանակցություններ է սկսել 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: «Բարսելոնայում» դժգոհ են նախորդ ամռանը թիմ տեղափոխված Պակո Ալկասերից, ով այս մրցաշրջանում պաշտոնական հանդիպումներում դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ:

Այդուհանդերձ, Բելոտին կարիերայի շարունակության ևս մի քանի տարբերակներ ունի: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Չելսին», «Արսենալը», Մադրիդի «Ռեալը» և «Բավարիան»: Անձամբ խաղացողն ավելի հակված է տեղափոխվելու Իսպանիա, քան՝ Ապենինյան թերակղզի:

Բելոտին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Տորինոյի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)